«Դասական մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Տեղափոխվել է «Մեխանիկա» հոդվածից
(Տեղափոխվել է «Մեխանիկա» հոդվածից)
{{Դասական մեխանիկա}}
'''Դասական մեխանիկան''' [[ֆիզիկա]]յում [[մեխանիկա]]յի երկու գլխավոր ենթաբաժիններից մեկն է, որը դիտարկում է ուժային համակարգի ազդեցության տակ [[ֆիզիկական մարմին]]ների շարժումը նկարագրող [[ֆիզիկական օրենքներ]]ի բազմությունը։ Մարմինների շարժման ուսումնասիրությունը հնագույններից է, ինչը և դասական մեխանիկան դարձնում է [[գիտություն|գիտության]], [[ճարտարագիտություն|ինժեներիա]]յի և [[տեխնոլոգիա]]յի հնագույն և ընդարձակ ուղղություններից։
 
== Բաժիններ ==
Մեխանիկայի բաժիններն են՝ դինամիկան, կինեմատիկան, ստատիկան և հոծ միջավայրի ֆիզիկան։ Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, առանց դրանց առաջ բերող պատճառները քննարկելու։ Դինամիկան քննարկում է ոչ միայն մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, այլ նաև դրանք առաջ բերող պատճառները։ Ստատիկան քննարկում է մարմինների հավասարակշռությունը։
ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումը, կոչվում է մեխանիկա։ Հիմնական խնդիրն է՝ որոշել մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի ցանկացած պահին։
 
== Հիմնական հասկացություններ ==
[[Մեխանիկական շարժում]] կոչվում է ժամանակի ընթացքում տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ։
Մեխանիկան բաժանվում է [[նյութական կետի մեխանիկա]]յի, [[պինդ մարմնի մեխանիկա]]յի և [[հոծ միջավայրի մեխանիկա]]յի։
[[Նյութական կետ]] կոչվում է այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել։
[[Բացարձակ պինդ մարմին|Բացարձակ պինդ]] կոչվում է այն մարմինը, որի ցանկացած երկու կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի փոխվում։
Համընթաց կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմնի ցանկացած երկու կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ։
[[Պտտական շարժում|Պտտական]] կոչվում է մարմնի այն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը շարժվում են շրջանագծերով, որոնց կենտրոնները գտնվում են մի ուղղի՝ պտտման առանցքի վրա, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին։
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը։
Հաշվարկման մարմինը, նրա հետ կապված կոորդինատային համակարգը և ժամանակի հաշվարկման սարքը՝ ժամացույցը, միասին կազմում են այն [[հաշվարկման համակարգ (ֆիզիկա)|հաշվարկման համակարգը]], որի նկատմամբ էլ դիտարկվում է մարմնի շարժումը։
Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում։
Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև մարմնի դիրքը եղած հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով, կորվում է դիրքաթիվ։
Լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը նշանակում է գտնել մարմնի դիրքը որոշող մեծության կախումը ժամանակից։
Մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող վեկտորը կոչվում է տեղափոխություն։
Հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ։
Ըստ հետագծի ձևի՝ ամենապարզ շարժումն ուղղագիծ շարժումն է։
Շարժումը կոչվում է ուղղագիծ, եթե շարժման հետագիծը ուղիղ գիծ է։
Շարժումը կոչվում է կորագիծ, եթե շարժման հետագիծը որևէ կոր գիծ է։
Ըստ բնույթի շարժումները լինում են հավասարաչափ և անհավասարաչափ։
 
 
[[Կատեգորիա:Դասական մեխանիկա]]
8988

edits