«Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի [[Լուվր]] և Մադրիդի [[Պրադո]] թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում [[Լեոնարդո Դա Վինչի]]ի երկու կտավ և [[Միքելանջելո]]յի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցանկի մեջ։
== Էրմիտաժը XIX դարի առաջին կեսին ==
[[Նիկոլայ I]] և [[Ալեքսանդր I]] գահակալության տարիներին ձեռք բերվեցին ոչ միայն հավաքածուներ, այլ նաև այն նկարիչների առանձին ստեղծագործություններ, որոնց աշխատանքները բացակայում էին Էրմիտաժում։ [[Հռոմ|Հռոմում]] Ջուստինիանի հավաքածուի վաճառքի ժամանակ ձեռք բերվեցին [[Կարավաջո|Կարավաջոյի]] «Լյուտնիստ» և Բոտիչելիի «Մոգերի երկրպագություն» կտավները։ 1819 թ․ գնվեց «Մադոննայի դիմանկարը», որը պատկանում էր Ջորջոնեյի վրձնին։ Թանգարանի համար ևս մեկ ձեռքբերում համարվեց Կուզվելտի ամբողջական հավաքածուն (1814)։
Նիկոլայ I դարձնելով Էրմիտաժը հանրային թանգարան, զգալի ներդրում է ունեցել պատկերասրահի համալրման մեջ։ Հավաքածույի երկրորդ մասը համալրվեց Ռաֆայելի «Մադոննա Ալբա» և «Երեք Մարիաները Քրիստոսի շիրիմին» կտավներով։ 1845 թ․ Տատիշևը Ռոբեր Կապենի «Երրորդություն» կտավը կտակեց թանգարանին, նաև «[[Տիրամայրը բուխարու մոտ]]», վան Էյկի «Խաչելություն, Սարսափելի դատավորը» ւ այլ ուրիշ կտավները։ Հենց այդ ժամանակ Նիդերլանդների արքա Վիլեմ II հավաքածուների աճուրդի ժամանակ և ձեռք բերվեցին վան Էյկի «Ավետում», Սեբաստյանո դել Պյոմբոյի և Գոսարտի «Ծագում խաչից» կտավները։ Վենեցիայում գնեցին [[Իտալական Վերածնունդ|իտալական Վերածնունդի]] վարպետներ աշխատանքները, այդ թվում [[Տիցիանո Ֆերո|Տիցիանոյի]] և Պալմա Վեկոյի գլուխգործոցները։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
== Պատկերասրահ ==