«Շավարշ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

 
== Կենսագրություն ==
Շավարշ Քոչարյանը խնվելծնվել է 1948 թ., ապրիլի 3-ին ք. Երևանում։ 1971 թ. ավարտել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ։ 1975 թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ։ 1977 թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ։
 
Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների և 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի։
* 2000 - 2003 թթ. հանդիսացել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
* 2001-ից՝ Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ։
* 2000-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուներիհոգաբարձուների խորհրդի անդամ է։
* 2005-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում։
* 2007 թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն։