«Պավել I»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 23 480 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Խմբագրում եմ|Ռուբեն Ալեքս}} {{Անձ}} '''Պավել I''', ({{lang-ru|Павел I}}, {{Հուլյան տոմար|սեպտեմբերի 24}}, Հոկտե...»:)
 
 
== Ծնունդը ==
Պավելի ծննդյան պահին ներկա են եղել կայսրուհի [[Ելիզավետա Պետրովնան]], մեծ իշխան Պյոտր Ֆյոդորովիչը (Պավելի հայրը), և [[Շուվալով]] եղբայրները:
{{ԱԾ}}
 
Քաղաքական պայքարի պատճառով Պավելը, ըստ էության, զրկված էր իր հարազատների սիրուց: Ելիզավետա Պետրովնայի հրամանով Պավելին շրջապատել էին հսկայական քանակությամբ դայակներ և կայսրուհու ճանաչած լավագույն ուսուցիչները, իսկ երեխայի հայրն ու մայրը փաստացի զրկվել էին նրան խնամելու իրավունքից: Պավելի անունը նրան տրվել է կնունքի ընթացքում կայսրուհու ցանկությամբ:
 
Չնայած Պավելի` հոր հետ արտաքին տեսքով նմանությանը, արքունիքում անընդհատ լուրեր էին պտտվում, որ երեխայի իսկական հայրը Եկատերինայի առաջին ֆավորիտ [[Սերգեյ Վասիլևիչ Սալտիկով]]ն էր: Այդ լուրերը ավելի հաստատվում էին այն փաստով, որ Պավելը ծնվել էր Եկատերինայի և Պյոտրի ամուսնության տասներորդ տարում, երբ գրեթե բոլորը համոզվել էին այդ միության անպտղությանը:
 
== Դաստիարակություն ==
Պավելի առաջին դաստիարակը Շուվալովի մերձավոր դիվանագետ [[Ֆ. Բախտեև|Ֆ. Բախտեևն էր]], ով աչքի էր ընկնում իր ռազմական կարգապահությամբ: Նա փոքրիկ թերթ էր տպում, որտեղ պատմում էր տղայի բոլոր, թեկուզ ամենաանշան արարքների մասին:
 
1760 թվականին Ելիզավետա Պետրովնան փոխեց գլխավոր դաստիարակին, նշանակելով [[Նիկիտա Իվանովիչ Պանին|Նիկիտա Իվանովիչ Պանինին]]<ref>[http://memoirs.ru/texts/Elizaveta_RA81K1V1.htm Елизавета I. Инструкция обергофмейстеру при его императорском высочестве государе великом князе Павле Петровиче, господину генералу поручику, камергеру и кавалеру Никите Ивановичу Панину. 1761 / Сообщ. Л. Н. Трефолев // Русский архив, 1881. — Кн. 1. — Вып. 1. — С. 17-21.]</ref>: Վերջինս 42-ամյա մեծ գիտելիքների տեր և [[Լուսավորության դարաշրջան|Լուսավորությանը գաղափարակից]] անձնավորություն էր: Շվեդիայում և Դանիայում դիվանագիտական ծառայության ժամանակ նա սերտ հարաբերությունների մեջ մտավ [[Մասոնություն|մասոնների]] հետ և չէր բացառում Ռուսաստանում շվեդական օրինակով [[Սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] ներմուծումը:
 
Նիկիտա Պանինը առարկաների և թեմաների լայն ցուցակ կազմեց, որոնց, ըստ իրեն, պետք է տիրապետեր արքայազնը<ref>[http://memoirs.ru/texts/PaninVospitRS1882T35N11.htm Панин Н. И. Всеподданнейшее предъявление слабого понятия и мнения о воспитании его императорского высочества, государя великого князя Павла Петровича. Записка графа Н. И. Панина. 1760 г. / Сообщ. Т. А. Сосновский // Русская старина, 1882. — Т. 35. — № 11. — С. 313—320.]</ref>: Հնարավոր է, որ հենց Պանինի խորհրդով է կայսրուհին ընտրել «ուսուցիչ-առարկայագետներին»: Նրանց շարքում էին [[մետրոպոլիտ Պլատոն|մետրոպոլիտ Պլատոնը]]([[Աստծո օրենք]]), [[Ս. Պորոշին|Ս. Պորոշինը]] ([[բնական պատմություն]]), Գրանժեն ([[պար]]), Ջ. Միլիկոն ([[երաժշտություն]]) և ուրշներ: Ելիզավետա Պետրովնայի ժամանակներից սկսված պարապմունքները չավարտվեցին ոչ Պյոտր III կարճ կառավարման, ոչ էլ Եկատերինա II ժամանակ:
 
Պավելի դաստիարակության վրա էականորեն ազդել է նրա շրջապատը: Արքայազնին այցելած հյուրերի շարքում էին այդ ժամանակվա մի շարք կրթված անձինք, օրինակ գրող և կոմպոզիտոր [[Գրիգորի Տեպլով|Գրիգորի Տեպլովը]]: Իսկ ժամանակակիցների հետ շփումները սահմանափակ էր: Պավելի հետ անձնական շփման հնարավորություններ ունեին միայն լավագույն ազգանուն կրող երեխաները (Կուրակիններ, Ստրոգանովներ): Նրա հետ հատկապես մոտ էր [[Ալեքսանդր Կուրակին|Ալեքսանդր Կուրակինը]]: Պավելի կրտսեր դաստիարակներից մեկը` [[Սեմյոն Անդրեևիչ Պորոշինը]]<ref>
{{cite web
| url = http://www.rulex.ru/01160485.htm
| title = Порошин Семен Андреевич
| accessdate = 2010-09-24
| archiveurl = http://www.webcitation.org/61AOZDarJ
| archivedate = 2011-08-24
}}</ref>, օրագիր էր գրում (1764-1765 թվականներ), որը հետագայում արքունիքի պատմության և արքայազնի անձի ուսումնասիրության համար թանկարժեք պատմական սկզբնաղբյուր դարձավ<ref>
{{cite web
| url = http://www.hrono.ru/biograf/bio_p/poroshin_sa.html
| title = Порошин Семен Андреевич
| publisher = XPOHOC, всемирная история в интернете
| accessdate = 2010-10-08
| archiveurl = http://www.webcitation.org/61AOa3R5b
| archivedate = 2011-08-24
}}</ref>:
 
Եկատերինան որդու համար ձեռք է բերել ակադեմիկոս [[Կորֆ|Կորֆի]] հարուստ գրադարանը: Թագաժառանգին սովորեցնում էին պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, Աստծո օրենք, աստղագիտություն, օտար լեզուներ (ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն, իտալերեն), ռուսերեն լեզու, նկարչություն, պար: Կրթական ծրագրում չկար մի առարկա, որ կապ ունենար ռազմական գործի հետ, ինչը, սակայն, չխանգարեց Պավելին տարվել այդ գործով: Նրան ծանոթացրեցին լուսավորիչների` Վոլտերի, Դիդրոյի, Մոնտեքսոյի գործերի հետ: Ուսման հետ Պավելը խնդիրներ չուներ, նա զարգացած երևակայություն ուներ, միաժամանակ նա անհամբեր էր, չնայած` սիրում էր գրքեր: Տիրապետում էր լատիներենին, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին, սիրում էր մաթեմատիկան, պարը, զինվորական վարժությունները: Ընդհանուր առմամբ արքայազնի կրթությունը լավագույնն էր, որ հնարավորն էր ստանալ այդ ժամանակ:
 
Պատանեկության տարիներին արդեն Պավելին սկսեց հետաքրքրել [[Ասպետ|ասպետության]] գաղափարները: 1765 թվականի {{Հուլյան տոմար|փետրվարի 23}} (մարտի 6)-ին, Պորոշինը գրել է.
{{քաղվածք|Ես Նորին Մեծությանը կարդացի Մալթիական օրդենի ասպետների պատմության մասին: Հետո նա իրեն թույլ տվեց զվարճանալ և իր հեծելազորին կցելով ծովակալների դրոշը, իրեն ներկայացրեց որպես Մալթիական ասպետ<ref>Порошин С. А. Записки, служащие к истории Его Императорского Высочества благоверного Государя Цесаревича и Великого Князя Павла Петровича наследника престолу российского. — СПб., 1844. — 563 с.; [http://memoirs.ru/rarhtml/1007Poroshin.htm Порошин С. А. Сто три дня из детской жизни императора Павла Петровича (Неизданная тетрадь Записок С. А. Порошина). 1765 г. / Сообщ. С. Н. Абразанцевым // Русский архив, 1869. — Вып. 1. — Стб. 1-68.]</ref>.|}}
 
1762 թվականի {{Հուլյան տոմար|հունիսի 28}} (հուլիսի 9)-ին հռչակվեց թագաժառանգ և մեծ իշխան, [[Շլեզվիգ Հոլշտայն|Շլեզվիգ Հոլշտայնի]] ղեկավար հերցոգ: Չափահաս դառնալով` մեծ իշխանը 1773 թվականի հոկտեմբերի 5-ին իր իրավունքները Շլեզվիգ Հոլշտայնի տիրույթներում, որի մեջ մտնում էին [[Քիլ]], [[Ապենրադե]], [[Նոյմյունստեր]] քաղաքները, զիջեց Դանիայի թագավոր [[Քրիստիան VII]], փոխարենը ստանալով Հյուսիսային Գերմանիայի [[Օլդենբուրգ]] և [[Դելմենհորսթ]] դքսությունները: Նույն տարվա դեկտեմբերի 14-ին Պավելը հրաժարվեց այդ դքսություններից` հօգուտ իր բարեկամ, [[Լյուբեկ|Լյուբեկի]] բողոքական եպիսկոպոս, հերցոգ [[Ֆրիդրիխ Օգոստոս|Ֆրիդրիխ Օգոստոսին]]:
 
== Արտաքին քաղաքականություն ==
Պավելի կառավարման առաջին տարիներին արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը դիտարկվում էր [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|հեղափոխական Ֆրանսիայի]] դեմ պայքարը: 1798 թվականին Ռուսաստանը [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]], [[Ավստրիայի պատմություն|Ավստրիայի]], [[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]] և [[Երկու Սիցիլիաների թագավորություն|Երկու Սիցիլիաների թագավորության]] հետ մտավ [[հակաֆրանսիական կոալիցիա|հակաֆրանսիական II կոալիցիայի]] մեջ: Դաշնակիցների պնդմամբ ռուսական զորքերի գլխավոր հրամանատար նշանակվեց [[Ա. Սուվորով|Ալեքսանդր Սուվորովը]]: Նրա հրամանատարության տակ մտան նաև ավստրիական զորքերը: Սուվորովի գլխավորությամբ Հյուսիսային Իտալիան ազատագրվեց ֆրանսիական տիրակալությունից: 1799 թվականի սեպտեմբերին ռուսական բանակը կատարեց ալպյան անցումը, որը հետագայում հայտնի դարձավ գրեթե ողջ աշխարհում: Սակայն նույն թվականի հոկտեմբերին Ռուսաստանը խզեց Ավստրիայի հետ միությունը, Ավստրիայի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու պատճառով, իսկ ռուսական զորքը հետ կանչվեց [[Եվրոպա|Եվրոպայից]]: Անգլո-ռուսական համատեղ արշավանքը [[Նիդերկլանդներ]] ձախողվեց, որում Պավելը մեղադրում էր դաշնակից անգլիացիներին<ref>В континентальной кампании Британия почти не принимала участие; она лишь давала деньги взаймы под проценты воюющим государствам.</ref>:
 
1799 թվականին առաջին կոնսուլ [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն Բոնապարտը]] կարողացավ երկրում ողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել, որից հետո սկսեց արտաքին քաղաքական դաշնակիցներ փնտրել: Համաեվրոպական հեղափոխության վտանգն անցել էր, և Ռուսաստանի հետ մերձեցման եզրեր էին հայտնվել: Համաշխարհային առևտրի կենտրոնացումը անգլիացիների ձեռքում դժգոհություններ էրն առաջ բերել ծովային որոշ պետությունների շրջանում: Այդ ժամանակ առաջ էր քաշվել գաղափար Ֆրանսիայի, Ռուսաստանի, [[Դանիա|Դանիայի]] և [[Շվեդիա|Շվեդիայի]] նավատորմերով կոալիցիա կազմել, և այս գաղափարի իրականացումը կարող էր շոշափելի հարված հասցնել ծովում անգլիացիների գերակայությանը:
 
Որոշիչ գործոն հանդիսացավ 1800 թվականի սեպտեմբերի 5-ին բրիտանական նավատորմի կողմից ռազմավարական նշանակության տեղակայություն ունեցող [[Մալթա|Մալթա]] կղզու գրավումը, որը Պավել I որպես Մալթիական օրդենի մեծ մագիստրոս համարում էր իրեն ենթարկվող տարածք և ռուսական նավատորմի պոտենցիալ միջերկրածովյան բազա: Այդ քայլը Պավելի կողմից ընկալվեց որես անձնական վիրավորանք: Ի պատասխան 1800 թվականի {{Հուլյան տոմար|նոյեմբերի 22}} (դեկտեմբերի 4)-ին Պավել I հրաման արձակեց բոլոր ռուսական նավահանգիստներում գտնվող անգլիական նավերն (մոտ 300 նավ) առնել կալանքի տակ, ինչպես նաև կասեցվեց անգլիացի վաճառականներին հատկացվող վճարումները և ամբողջ երկրում արգելվեց անգլիական ապրանքների վաճառքը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդհատվեցին<ref>Английский посол [[Уитворт, Чарльз, 1-й граф|Уитворт]], которого Павел просил удалить из России, стал распространять слухи о безумии русского императора; в своём донесении от 6 марта 1800 года он пишет: «Император буквально с ума сошёл… С тех пор, как он вступил на престол, психическое расстройство его стало постепенно усиливаться…»</ref>:
 
1800 թվականի {{Հուլյան տոմար|դեկտեմբերի 4-6}}(18) կնքվեց դաշնակցային պայմանագիր Ռուսաստանի, [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի ]], Շվեդիայի և Դանիայի միջև: Անգլիայի դեմ հայտարարվեց զինված չեզոքություն: Բրիտանական կառավարությունը հրամայեց գրավել թշնամական կոլաիցիայի անդամ պետությունների նավերը: Ի պատասխան այս գործողությունների` Դանիան գրավեց [[Համբուրգ|Համբուրգը]], իսկ Պրուսիան` [[Հաննովեր|Հաննովերը]]<ref>Владения [[Ганноверская династия|Ганноверской династии]], занимавшей в то время британский престол.</ref>: Դաշնակից կոալիցիան էմբարգո հայտարարեց Անգլիա ներմուծվող ապրանքների, հատկապես ցորենի վրա, հույս ունելաով, որ հացի պակասը ծնկի կիջեցնի թշնամուն: Շատ եվրոպական նավահանգիստներ փակ էին անգլիական նավերի համար:
 
Դաշնակիցները սկսեցին պատրաստվել Բոնապարտի հետ ռազաստրատեգիական միություն կազմելուն: Մահվանից առաջ Պավելը Բոնապարտի հետ սկսեց մշակել [[Հնդկաստան]] արշավելու ծրագիր, անգլիական տիրույթները «անհանգստացնելու» համար: Միաժամանակ նա [[Միջին Ասիա]] ուղարկեց Դոնյան զորքը (22500 հոգի), որի առջև դրված էր [[Խիվա|Խիվան]] և [[Բուխարա|Բուխարան]] գրավելու խնդիր: Այսպիսի տպավորիչ նախաձեռնությունը չէր կարող հապշտապ կայացված լինել:
 
Պավելն ինքը խոստավոանել է, որ չունի Միջին Ասիայի քարտեզ և սակայն [[Վասիլի Օրլով|Վասիլի Օրլովից]] պահանջել է<ref name="ind">{{cite web|url=http://www.istrodina.com/rodina_articul.php3?id=2658&n=130|title=Журнал "Родина": НАПОЛЕОНОВСКИЕ ПЛАНЫ ПАВЛА ПЕТРОВИЧА|accessdate=2013-02-25|archiveurl=http://www.webcitation.org/6Ei1bjXW2|archivedate=2013-02-26}}</ref>.
{{քաղվածք|Հիշեք, որ Դուք գործ ունեք միայն անգլիացիների հետ, թող խաղաղությոն լինի նրանց համար, ովքեր չեն օգնում անգլիացիներին: Եվ շրջանցելով նրանց` հավաստիացրեք Ռուսաստանի ընկերության մասին և սլացեք [[Ինդոս|Ինդոսից]] [[Գանգես]], և այնտեղից` անգլիացիների վրա: Հաստատվեք նաև Բուխարիայում, որ այն չանցնի [[Չինացիներ|չինացիներին]]: Խիվայում ազատագրեք մեր գերեվարված հազարավոր ենթականերին:|}}
Պատմական գրականության մեջ ներխուժումը Միջին Ասիա դիտարկվել է որպես ավանտյուրա:
{{քաղվածք|Միանգամայն հասկանալի է, որ ամեն բան արվել արագության մեջ, առանց որևէ նախնական լուրջ պատրաստությունների, դիլետանտորեն և ամենայն թեթևամտությամբ<ref name="ind"/>:|}}
 
Ջոկատը ետ է կանչվել [[Աստրախան|Աստրախանի]] մոտակայքից անմիջապես Պավելի մահից հետո:
Այնպես, ինչպես Եկատերինայի մահից հետո նրա իրավահաջորդը ետ կանչեց [[Վալերի Զուբով|Վալերի Զուբովի]] գլխավորությամբ ռուսական զորքը, [[Ռուս-պարսկական պատերազմ (1796)|որի խնդիրը]] [[Պարսկաստան|Պարսկաստանը]] գրավելն էր:
== Դավադրություն և մահ ==
Հակառակ ձևավորված տեսակետի, Պավելի կառավարման տարիներին կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի մահափորձ կայսեր հանդեպ: Այդ ժամանակահատվածում զորքում ֆիքսվել է խուճապի երեք դեպք: Երկու անգամ գրանցվել է կայսեր` [[Պավլովսկ]] կատարած այցի ժամանակ, մեկ անգամ` [[Ձմեռային պալատ|Ձմեռային պալատում]]: Կայսր Պավելի թագադրումից հետո [[Սմոլենսկ|Սմոլենսկում]] ստեղծվեց գաղտնի կազմակերպություն: Դրա անդամների նպատակը Պավելի սպանությունն էր: Դավադրությունը բացահատվեց: Անդամները աքսորվեցին կամ ուղարկվեցին ծանր աշխատանքների: Հետաքննության նյութերը Պավելի հրամանով ոչնչացվել են:
 
Պավել I 1801 թվականի {{Հուլյան տոմար|մարտի 12}} (24)-ին սպանվեց Միխայիլովյան ամրոցի իր ննջասենյակում սպաների կողմից: Դավադրության մեջ մասնակցել են [[Դե Ռիբաս|Դե Ռիբասը]], փոխկանցլեր [[Ն. Պ. Պանին|Ն. Պանինը]], Իզյումի թեթևհեծելազորային գնդի հրամանատար [[Լ. Բեննիգսեն|Լ. Բեննիգսենը]], կոմս [[Նիկոլայ Զուբով|Նիկոլայ Զուբովը]], գվարդիական գնդերի հրամանատարներ [[Դեպրերադովիչ|Դեպրերադովիչը]], [[Ֆյոդոր Ուվարով|Ֆյոդոր Ուվարովը]], [[Պյոտր Տալիզին|Պյոտր Տալիզինը]]: Նրանց աջակցում էր Անգլիայի դեսպան [[Չարլզ Ուիթվորդ|Չարլզ Ուիթվորդը]], ով սիրային կապի մեջ էր Օլգա Ժերեբցովայի (Զուբով եղբայրների քրոջ) հետ, ում տանը և հավաքվում էին դավադիրները: Համարվում է, որ դավադրությունը սուբսիդավորում էր Անգլիայի կառավարությունը, որն այդ կերպ փորձում էր խույս տալ Ռուսաստանի հետ պատերազմելուց Մալթայի համար<ref>Разрыв торговых связей тяжело ударил по русскому дворянству. Доходы всего сословия зависели от торговли лесом, льном, зерном с Британией. Россия поставляла в Англию дешёвое сырьё, а взамен получала промышленные товары.</ref>. : Դավադրության հոգին և կազմակերպիչը [[Պետերբուրգ|Պետերբուրգի]] գեներալ նահանգապետ և գաղտնի ոստիկանության ղեկավար [[Պյոտր Պալեն|Պյոտր Պալենն էր]]:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}