«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
=== Վերադարձ Լոնդոն ===
Վերադառնալով Լոնդոն, Քեթրինը շատ արագ սկսում է բոհեմական կենսակերպ վարել: Այնտեղ ապրելու առաջին տասնհինգ ամիսների ընթացքում նա հրատարակում է ընդամենը մեկ պատմվածք և մեկ բանաստեղծություն: Քեթրինը ձգտում է մտերմանալ Թրոուել ընտանիքի հետ և մինչ Առնոլդը հանդիպում էր ուրիշ կնոջ հետ, Քեթրինը կրքոտ սիրավեպ է սկսում նրա եղբոր՝ Գարնեթի հետ: 1909-ին նա հղիանում է Գարնեթից, չնայած Թրոուելի ծնողները հավանություն չէին տալիս նրանց կապին և զույգը բաժանվում է: Նա շտապ ամուսնանում է Ջորջ Բաուդենի հետ, որը երգեցողության ուսուցիչ էր և տասնմեկ տարի նրանից մեծ<ref name=Tele>{{cite web|url=http://www.telegraph.co.uk/arts/main.jhtml?xml=/arts/2007/04/07/bokatherine.xml|title=So many afterlives from one short life|author=Ali Smith|publisher=''[[The Daily Telegraph|The Telegraph]]''|date=7 April 2007|accessdate=13 October 2008}}</ref>: Նրանք ամուսնանում են մարտի 2-ին, բայց հենց նույն երեկո էլ Քեթրինը լքում է նրան, նախքան ամուսնությունը լիարժեք կկայանար: Գարնեթի հետ շտապ վերամիանալուց հետո Քեթրինի մայրը՝ Էննի Բյուչեմփը, [[Լոնդոն]] է գալիս 1909 թվականին: Բաուդենի հետ չկայացած ամուսնության համար նա մեղադրում է Քեթրինի և Բեյքերի միասեռական կապին և դստերը տանում [[Գերմանիա]], Բավարիայի [[առողջարան]]ային [[Բադ ՎյորիսհոֆնՎյորիսհոֆեն]] քաղաք: Այստեղ էր, որ փորձելով ճամպրուկը պահարանի գլխին դնել, Քեթրինը վիժում է: Հայտնի չէ, թե արդյոք մայրը գիտեր այդ վիժման մասին, թե ոչ, նախքան նրա հապճեպ մեկնելը [[Գերմանիա]]յից, ուր եկել էր դստեր հետ, սակայն վերադառնալով [[Նոր Զելանդիա]], նա Քեթրինին հանում է իր կտակից:
[[Բավարիա]]յում անցկացրած ժամանակը մեծ ազդեցություն է թողնում Քեթրինի գրական մտահորիզոնի վրա: Մասնավորապես, նա ծանոթանում է [[Անտոն Չեխով]]ի ստեղծագործություններին: 1910 թվականի հունվարին նա վերադառնում է Լոնդոն: Այստեղ նա մոտ մեկ դյուժին հոդված է հրատարակել տալիս Ալֆրեդ Ռիչարդ Օրիջի «Նոր դարաշրջան» (The New Age) ամսագրում և կապվում Բեաթրիս Հասթինգսի հետ, որը ապրում էր Օրիջի հետ<ref>[http://entertainment.timesonline.co.uk/tol/arts_and_entertainment/books/non-fiction/article692912.ece "As mad and bad as it gets"], Frank Witford, ''The Sunday Times'', 30 July 2006</ref>: Գերմանիայում ձեռք բերած փորձառությունը նպաստում է նրա առաջին տպագիր ժողովածուի կազմավորմանը՝ «In a German Pension»՝ «Գերմանական պանսիոնում», որը ավելի ուշ նա կանվաներ «տհասություն»: