«Թխկու օշարակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|Nane Sargsyan}}
'''Թխկու օշարակ''' ({{lang-en|maple syrup}}, {{lang-fr|sirop d’érable}}) — քաղցր օշարակ պատրաստված կարմիր, սև, սրատերև թխկիներից: Հաճախ օգտագործում են որպես հավելում [[վաֆլի]]ներին և նրբաթերթիկներին: Կարող է օգտագործվել նաև այլ ուտելիքների պատրաստման մեջ, սկսած պաղպաղակից մինչև եգիպտացորենի հաց: Բացի այդ, թխկու օշարակը որպես բաղադրիչ օգտագործվում է նաև [[թխվածք]]ների արտադրության մեջ: Իսկական թխկու օշարակն ունենում է [[փայտ]]ի թեթևակի համ:
 
Թխկու օշարակի մեծ մասն արտադրվում է Կանադայում: Թխկու օշարակն ու շաքարե թխկին հանդիսանում են [[Կանադա]]յի և [[ԱՄՆ]]-ի մի շարք նահանգների, հատկապես [[Վերմոնտ]]ի խորհրդանշանները: Շաքարե թխկու տերևը դարձել է Կանադայի ազգային զինանշանը: [[Ռուսաստան]]ում թխկու օշարակն արտադրվում է Լենինգրադյան տարածաշրջանում:
 
== Արտադրություն ==
 
=== Տեխնոլոգիա ===
 
Թխկու հյութ հավաքելը սովորաբար կատարում են վաղ գարնանը. [[փետրվար]]ի սկզբից մինչև [[ապրիլ]]ի վերջ: Դա այսպես ասաց «Բույսերի լացն է»: Հավաքը սկսում են այն ժամանակ, երբ ընձյուղները փքվում են և ցերեկը [[ջերմաստիճան]]ը լինում է զրոյից բարձր, իսկ գիշերը՝ ցածր: Դա շատ կարևոր է, քանի որ հենց այդ ժամանակ է ծառը տալիս ամենաշատ հյութը: Ամենալավ և բարենպաստ ժամանակ է համարվում [[մարտ]]ը: