«Թեոդոր Ժերիկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
Թեոդոր Ժերիկոն ծնվել է 1791 թվականին Ռուանում: Նրա հայրը, Ժորժ Նիկոլա Ժերիկոն, եղել է ունևոր մարդ, ծխախոտի տնկադաշտերի սեփականատեր և ծխախոտի խոշոր վաճառական: Մայրը Լուիզա Ժաննա Մարի Կարյուել դե Սեն Մարտենը սերում էր Նորմանդիայի արիստոկրատական ընտանիքից:
Ժերիկոյի ընտանիքը 1796 թվականին տեղափոխվեց Փարիզ: 1801 թվականին Թեոդորին տեղավորեցին Դյուբլա Լուազո մասնավոր գիշերօթիկ դպրոց, իսկ հետագայում հայրը նրան տեղափոխում է Ռենե Ռիշար Կաստիլյայի գիշերօթիկ դպրոց: 1804 թվականին Ժերիկոն ընդունվում է Լյուդովիգ Մեծի լիզեյ: Մոր մահից հետո որդու դաստիարակությամբ զբաղվում է հայրը: Տղան վաղ տարիքից հետաքրքրություն ցուցաբերեց գեղանկարչության նկատմամբ, ինչին նպաստեց շփումը մորեղբոր Ժան Բատիստ Կարուելի հետ, ով զբաղվում էր ֆլամանդական և նիդերլանդական նկարիչների հավաքածուներ: Մորեղբոր ծանոթները` երիտասարդ նկարչուհիներ և աշակերտուհիներ Պիեր Գերեն, Ադելաիդա դե Մոնգոլֆերը և Լուիզա Սվատոը Թեոդորին իրենց հետ տանում էին թանգարան, որտեղ կրկնօրինակում էին հին վարպետների ստեղծագործությունները:Արձակուրդները տղան անց էր կացնում Նորմանդիայում, որտեղ, ինչպես նշում է նրա ընկերներից մեկը, շատ նկարում էր:{{sfn|Турчин|1982|с=12}}.
 
=== Գեղանկարչության ուսուցումը մեծ վարպետներից===
Ժերիկոն ուշադրությամբ պատճենում էր մեծ վարպետներից` սկսելով վերածննդի շրջանից: Ժերիկոն ուներ գրավյուրաների մեծ հավաքածուներ (որոնք ոչ միշտ էին բարձր որակի) կատարված իտալական գեղանկարչության խոշորագույն հավաքածուների նկարներից: Ռուբենսի, Տիցիանի, Վելասկեսի, Ռեմբրանդտի, Ջորջոնեի, Պարմիջանինոյի և այլոց ալբոմները այս գրավյուրաներով,որոնք շատ հայտնի էին այդ դարաշրջանում, գրավեցին Թեոդորին:
Հայտնի են Ժերիկոյի կողմից արված ավելի քան 60 պատճեն: Նա շարունակեց ուսումնասիրել հին վարպետների գործերը Իտալիա (1816—1817) և Անգլիա (1820—1821) ճանապարհորդության ժամանակ: Ժերիկոն կատարեց նաև Միքելանջոլայի, Կարաչիի, Կարավաջոյի ֆրանսիացի հետևորդների և 18-րդ դարի նկարիչների դեկորատիվ աշխատանքների, նկարների թեմաների վերամշակված մի շարք գրաֆիկական պատկերումներ: Նա ձգտում էր ընդօրինակել բնօրինակը, ավելի շատ միավորելով, ռիթմին հաղորդելով ավելի էքսպրոսիա, ուժեղացնելով նկարի գունային լուծումները:{{sfn|Турчин|1982|с=23, 26}}: « Նա ձգտում էր հասկանալ հսկայական կենսականության գաղտնիքը, հին վարպետների ստեղծագործական կերպարների մասշտաբայնությունը, նրանց ազդեցությունը ժամանակակից դիտորդների վրա: Ձգտելով ակտիվ, գործածվող արվեստին` նա ցանկանում էր գտնել այդ նույն հասկացողության օրինակները հետագա ժամանակների վրա: Դրանով որոշվում էր նրա փնտրումների ուղղությունը » {{sfn|Турчин|1982|с=26}}: