«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  3 տարի առաջ
չ
(→‎top: չաշխատող հղումի ջնջում)
Միջուկը բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են [[նուկլոն]]ներ։ Նուկլոնները երկու տեսակ են՝ [[պրոտոն]]ներ և [[նեյտրոն]]ներ։ Պրոտոնը դրական լիքավորված մասնիկ է, որի [[զանգված]]ը 1836 անգամ մեծ է [[էլեկտրոն]]ի զանգվածից։ Պրոտոնի լիցքը հավասար էլեկտրոնի լիցքի մոդուլին՝ <math>q_p = e = 1.6*10^{-19}</math>
 
Տարբեր ատոմների միջուկները պարունակում են տարբեր թվով պրոտոններ։ Օրինակ՝ [[ջրածին|ջրածնի]] ատոմի միջուկն ունի միայն մեկ պրոտոն, [[թթվածին|թթվածնի]] ատոմի միջուկում դրանց թիվը 8 է, իսկ [[ուրան (տարր)|ուրան]]ի միջուկում՝ 92։
 
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է [[Մենդելեև]]ի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ էլեմենտի կարգաթվի հետ։ Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը։ Այսպիսով, միջուկում պրոտոնների թիվը համընկնում է նրա շուրջը շարժվող էլեկտրոնների թվի հետ, այդ պատճառով էլ ընդունված է ատոմում պրոտոնների և էլեկտրոնների թիվը նշանակել նույն <math>Z</math> տառով․ <math>Z</math> - պրոտոնների թիվը միջուկում։