«Թեոդոր Ժերիկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
'''Ժան Լուի Անդրե Թեոդոր Ժերիկո ''' ({{lang-fr|Jean-Louis-André-Théodore Géricault}}; [[26 սեպտեմբերի]] [[1791]], [[Ռուան]] — [[26 հունվարի]] [[1824]], [[Փարիզ]]) — [[Ֆրանսիա|ֆրանսիացի]] [[նկարիչ|գեղանկարիչ]], եվրոպական գեղանկարչության ռոմանտիզմի դարաշրջանի խոշորագույն ներկայացուցիչ: Նրա կտավները , այդ թվում « Մեդուզայի» լաստը և «Ձիավազքը Էպսոմեում» կտավները դարձան նոր խոսք գեղանկարչության մեջ, սակայն նրա գլխավոր նշանակությունը կիրառական արվեստում գիտակցվեց ավելի ուշ: Ուսումնասիրողների մեջ միասնական կարծիք չկա, թե որ ուղղության ներկայացուցիչ է եղել նկարիչը, ռոմանտիզմի նախակարապետ, ռեալիստ, մարդ, ով առաջ անցավ իր ժամանակից և Ժակ Լուի Դավիթի հետևորդն էր:
== Կենսագրություն ==
 
=== Ընտանիք:Մանկության և պատանեկության տարիներ ===
Թեոդոր Ժերիկոն ծնվել է 1791 թվականին Ռուանում: Նրա հայրը, Ժորժ Նիկոլա Ժերիկոն, եղել է ունևոր մարդ, ծխախոտի տնկադաշտերի սեփականատեր և ծխախոտի խոշոր վաճառական: Մայրը Լուիզա Ժաննա Մարի Կարյուել դե Սեն Մարտենը սերում էր Նորմանդիայի արիստոկրատական ընտանիքից:
Ժերիկոյի ընտանիքը 1796 թվականին տեղափոխվեց Փարիզ: 1801 թվականին Թեոդորին տեղավորեցին Դյուբլա Լուազո մասնավոր գիշերօթիկ դպրոց, իսկ հետագայում հայրը նրան տեղափոխում է Ռենե Ռիշար Կաստիլյայի գիշերօթիկ դպրոց: 1804 թվականին Ժերիկոն ընդունվում է Լյուդովիգ Մեծի լիզեյ: Մոր մահից հետո որդու դաստիարակությամբ զբաղվում է հայրը: Տղան վաղ տարիքից հետաքրքրություն ցուցաբերեց գեղանկարչության նկատմամբ, ինչին նպաստեց շփումը մորեղբոր Ժան Բատիստ Կարուելի հետ, ով զբաղվում էր ֆլամանդական և նիդերլանդական նկարիչների հավաքածուներ: Մորեղբոր ծանոթները` երիտասարդ նկարչուհիներ և աշակերտուհիներ Պիեր Գերեն, Ադելաիդա դե Մոնգոլֆերը և Լուիզա Սվատոը Թեոդորին իրենց հետ տանում էին թանգարան, որտեղ կրկնօրինակում էին հին վարպետների ստեղծագործությունները:Արձակուրդները տղան անց էր կացնում Նորմանդիայում, որտեղ, ինչպես նշում է նրա ընկերներից մեկը, շատ նկարում էր:{{sfn|Турчин|1982|с=12}}.