«Վիքիպեդիա:Արգելափակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
2 ժամ, ոչ ավելի
Տող 43.
 
== Արգելափակման գործընթաց ==
Արգելափակելիս ադմինիստրատորը պետք է վերլուծի, թե որքանո՞վ արգելափակումը կհամապատասխանի այս կամ այլ կանոնակարգերին, առաջիկա խնդիրների քչացմանը որքանո՞վ կնպաստի և հնարավո՞ր է տվյալ դեպքում սահմանափակվել նախազգուշացմամբ կամ այլ միջոցներով:
 
'''Ադմինիստրատորը պարտավոր է արգելափակված մասնակցի քննարկման էջում ցույց տալ արգելափակման հիմքերը:''' Այդ հիմքերն առավելագույնը պետք է լինեն պարզ և միանշանակ: Ընդ որում պետք է ներկայացվեն խախտման հղումները կամ այլ կերպ հստակ նկարագրված են մասնակցի որոշակի գործողությունները, որոնք անհանդուրժելի են: Պետք է նշվի, թե մասնակցի քայլերը ո՛ր կանոնակարգերին են հակասում կամ պետք է տրվեն հղումներ, որոնք ապացուցում են մասնակցի գործողությունների անհամատեղելիությունը նախագծի կանոններին: Բացատրություններից հետո մասնակցին պետք է պարզ լինի, թե ինչպես պետք է ապագայում խուսափել նմանատիպ խախտումից: Նաև անհրաժեշտ է նշել պայմանները, որոնց դեպքում մասնակիցը կարող է վաղաժամ ապաարգելափակվել, ինչպես նաև նշել արգելափակումը վիճարկելու կարգը: Այն դեպքում, երբ արգելափակումը հիմնվում է հրապարակման համար անցանկալի տվյալների վրա (օրինակ, եթե արգելափակման համար հիմք է հանդիսանում անձնական նամակը), ադմինիստրատորը պետք է պատրաստ լինի այդ տեղեկատվությունը հարցման արդյունքում տրամադրել այլ ադմինիստրատորներին, եթե դա բացահայտ կերպով չի հակասում գաղտնիության մասին կանոնակարգերը:
 
Ադմինիստրատորը կարող է խորհրդակցել գործընկերների հետ արգելափակման անհրաժեշտությունն ու ժամկետները: Անկախ քննարկման ձևերից և արդյունքներից՝ նա է կրում արգելափակման ողջ պատասխանատվությունը:
 
Արտակարգ չհամարվող (սովորաբար փորձառու մասնակիցների երկարատև և անժամկետ արգելափակումը) վիճելի արգելափակումները պետք է նախապես քննարկվեն [[ՎՊ:ԱՏ|ԱՏ]]-ում, որպեսզի լրացուցիչ փաստարկումներ լինեն արգելափակելու կամ չարգելափակելու համար. փաստարկված դեմ կարծիքների դեպքում նման արգելափակում իրականացնելն անցանկալի է: Վիճելի արտակարգ արգելափակումները պետք է անմիջապես նմանապես քննարկվեն արգելափակումից հետո. անհրաժեշտ է ապաարգելափակել այդ մասնակիցներին փաստարկված դեմ ձայներ ի հայտ գալու դեպքում:
=== Արգելափակման պարամետրեր ===
Արգելափակման դեպքում ադմինիստրատորը պարտավոր է լրացնել հետևյալ դաշտերը և ընտրել կարգավորումները՝