«Սուրբ Պողոսի բազիլիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
[[Պատկեր:Q10 s Paolo ciborio di Arnolfo 1000788.JPG|մինի]]
[[Պատկեր:Paolo fuori leMura fc08.jpg|մինի|Խորանը]]
Ըստ ավանդույթի [[Պողոս առաքյալ|Սուրբ Պողոսի]] մարմինը թաղվել է իր նահատակության վայրից 2 մղոն հեռու: Տեղում կանգնեցվել է հուշարձան, որն արագ դարձել է հարգանքի տուրքի վայր<ref>the earliest account of a visit to the memorials of the apostles is attributed to Gaius, the Presbyter, "who lived when Zephyrinus was bishop of Rome [AD 199–217]", as quoted by Eusebius reporting that "I can point out the tropaia of the Apostles [Peter and Paul]; for if you go to the Vatican or the Ostian Way, you will find the tropaia of those who founded this Church".</ref>: [[Կոստանդիանոս Ա Մեծ]]ը հուշարձանի տեղում կանգնեցրեց [[բազիլիկ]], և այն զգալիորեն ընդարձակվեց [[Թեոդոսիոս Ա Մեծ]]ի կողմից [[386]] թվականին: Այժմ կառույցը հայտնի է որպես Սան Պաոլո ֆուորի լե Մուրա: 4-րդ դարի ընթացքում [[Պողոս առաքյալ]]ի մնացուկները, բացառությամբ՝ գլխի, տեղադրվել են քարատապանում: (Ըստ եկեղեցական ավանդույթի գլուխները պահվում էին [[Լատերան]]ում:) Քարատապանը ուներ 2,55 մ երկարություն, 1,25 մ լայնություն և 0,97 մ բարձրություն: Պողոս առաքյալի գերեզմանը [[մարմար]]ե շիրմաքարի տակ է [[բազիլիկ]]ի նկուղում, բեմի տակ (1.37մ): Շիրմաքարի վրա լատիներենով մակագրված է՝ «PAULO APOSTOLO MART» (առաքյալ և նահատակ Պողոսին): [[1823]] թվականի հրդեհից հետո քարատապանը հայտնվեց հալված մետաղի և քարերի շերտի տակ: Երկար ժամանակ քարատապանը հանելու փորձեր չարվեցին: Միայն [[2005]] թվականին սկսվեցին պղումները, որոնց արդյունքում, [[2006]] թվականի դեկտեմբերի վեցին Վատիկանի հնեաբանները հաստատեցին սպիտակ [[մարմար]]ի քարատապանի առկայությունը բեմի տակ<ref>[http://news.nationalgeographic.com/news/2006/12/061211-saint-paul.html "St. Paul's Tomb Unearthed in Rome"]. National Geographic News. 11 December 2006. Retrieved 21 July 2013.</ref><ref>[http://www.catholicnewsagency.com/news/st_paul_burial_place_confirmed/ "St Paul burial place confirmed"]. Catholic News Agency. 2006-12-06. Վերցված է 2013-03-04.</ref>: Մամուլի ասուլիս տեղի ունեցավ 2006 թվականի դեկտեմբերի տասնմեկին<ref>[http://212.77.1.245/news_services/bulletin/news/19405.php?index=19405&po_date=11.12.2006&lang=en Communiqué about the press conference]</ref>, որի ժամանակ տրվեց պեղումների աշխատանքների մանրամասները: [[2009]] թվականի [[հունիսի 29]]-ին՝ Պողոս առաքյալի հիշատակի օրը, [[Բենեդիկտոս XVI]] Պապը ևս ներկայացրել է մանրամասներ պեղումների վերաբերյալ:
Պողոս առաքյալի քարատապանը պահվում է բազիլիկի նկուղում: Այն իր դիրքից չի հեռացվել: Նրա երկու նեղ կողմերից միայն մեկն է երևում<ref>Fraser, Christian (2006-12-07).[http://news.bbc.co.uk/2/hi/europe/6219656.stm "Christian Fraser, St Paul's tomb unearthed in Rome, BBC News, 7 December 2006"]. BBC News. Վերցված է 2013-03-04.</ref>: