«Ռուբեն Աբրահամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԱնձԳիտնական}}
| ԱԱՀ = Ռուբեն Աբրահամյան
| բնագիր ԱԱՀ = Ռուբեն Թադեոսի Աբրահամյան
| պատկեր =
| նկարագրում =
| ծննդյան օր = {{Ծննդյան ամսաթիվ|1881|2|3}}
| ծննդավայր = [[Գնիշիկ]], [[Վայոց ձոր]]
| վախճանի օր = {{Մահվան ամսաթիվ և տարիք|1951|10|26|1881|2|3}}
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
}}
'''Ռուբեն Թադեոսի Աբրահամյան''' ([[1881]], [[փետրվարի 3]], [[Գնիշիկ]], [[Վայոց ձոր]] – [[1951]], [[հոկտեմբերի 26]], [[Երևան]]), [[հայ]] իրանագետ-լեզվաբան, բանասիրական [[գիտությունների դոկտոր]], պրոֆեսոր (1935)։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[փետրվարի 3]]-ին, [[Վայոց ձոր]]ի [[Գնիշիկ]] գյուղում։ Ավարտել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել [[Կիև]]ում (1907), [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգում]]ում (1909), [[Պետերբուրգ]]ի համալսարանում (1911)։
 
Զբաղվել է մանկավարժությամբ [[Թիֆլիս]]ում ([[1912]]—[[1920]]), [[Իրան]]ում (1921—1946)։ [[1935]] թվականին [[Թեհրան]]ի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ [[1946]] թվականին վերադարձել է [[Հայաստան]]։ Գիտական գործունեությունն սկսել է 1911 թվականից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»–ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիան Համադանիի, [[Ֆիրդուսի]]ի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտեմբերի 26-ին, Երևանում։