«Տավուշ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 25.
|Վիքիպահեստ =
}}
'''Տավուշ''', գետ [[Շամշադինի շրջան]]ում։ Սկիզբ է առնում [[Միափորի լեռներ|Միափոր]]ի հյուսիս–արևելյան լանջերից, գլխավորապես Ավագա բինի, Դուռնալու վտակներից, [[Կենաց լեռնաշղթա]]յի արևելյան և [[Աղնջա]] ու Տավուշ գետերի ջրբաժան լեռնաշղթայի լանջերից հոսող բազմաթիվ առուներից։ Երկարությունը 63 կմ է ([[ՀՀ]]-ում 25 կմ), ավազանը՝ 102 կմ<sup>2</sup>։ Տավուշը, Միափորի ցածրադիր փեշերից մինչև [[Բերդ (քաղաք)|Բերդ]] քաղաքը հոսում է թավուտ անտառների միջով։
 
Ջրերը պարզ են ու մաքուր։ Տավուշ գետում բնակվում են ձկների [[կարմրախայտ]], [[բեղոտ]], մուրծի, ճապալ և այլ տեսակներ։ Գարնան ձնհալից և անձրևներից հորդանում է։ Տավուշ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը ([[Տավուշի ջրամբար]])։ Տավուշը հոսում է տարածաշրջանի կենտրոնական մասով։ [[Ադրբեջան]]ի Թավուզի շրջանում միանուն է [[Աղնջա (գետ)|Աղնջա]] գետին և թափվում [[Կուր]] գետը։ Տավուշի օժանդակներն են՝ [[Հանքաձոր]] (4,5 կմ), [[Այծաղբյուր]](3,5 կմ) գետակները։