«Պելեշ (դղյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պալատ | Անուն = Պելեշ դղյակ | պատկեր = Peles-2007-bgiu.jpg | նկարագիր = | Հայերեն անվանում` = Պելեշ...»:
(Տարբերություն չկա)

16:50, 30 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Պելեշ դղյակ (Castelul Peleş), գտնվում է Ռումինիայի Սինայա քաղաքից ոչ հեռու, գեղատեսիլ Կարպատ վայրում, Տրանսիլվանիան և Վալախիան միացնող միջնադարյան ճանապարհի վրա: Դղյակը կառուցված է նեովերածծնդյան ոճով 1873-ից 1914 թվականներին, ծիսական արարողությունը տեղի է ունեցել 1883 թվականին: Անունը տվել է ոչ հռու հոսող լեռնային գետակը: Ներկայումս դղյակը պատմական հուշարձան է:

Պելեշ դղյակ
Castelul Peleş
Ժամանակակից կարգավիճակ`պատմական հուշարձան
Երկիր`Ռումինիա, Սինայա
Ճարտարապետական ոճ`նեոռենեսանս
Հիմնող`Կարոլ 1-ին
Ճարտարապետ`Carol Benesch?, Karel Zdeněk Líman? և Wilhelm von Doderer?
Կառուցման
ժամանակաշրջան`
1873-1914
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

Դղյակի առաջին ճարտարապետը գերմանացի Յոհան Շուլցն էր (1876—1883), նրան հաջորդեց չեխ ճարտարապետ Կարել Լիմանը: Հիմնական ճարատարապետական ոճը նեովերածննդյանն է, սակայն ներքին բակի ճակատի շքեղ փորագրված պատերով փայտե կոնստրուկցիաների վրա զգացվում է սաքսոնական ազդեցությունը, իսկ փայտե հարուստ փորագրություններով և նրբաճաշակ կտորներով զարդարված ներքին հարդարանքում նկատելի է բարոկկոյի ազդեցությունը:

Պելեշ դղյակն ունի 3200 քառ. մ մակերես, շքեղ կահավորված և նրբաճաշակ զարդարված ավելի քան 160 սենյակ, 30 լոգասենյակ: Այն համարվում է արևելյան և կենտրոնական Եվրոպայի արվեստի գործերի լավագույն հավաքածուներից մեկը, որը ներառում է քանդակագործություն, գեղանկարչություն, կահույք, զենք և զրահներ, ոսկյա և արծաթե, փղոսկրե իրեր, ճենապակի, գորգեր և գոբելեններ: Զենքի և զրահների հավաքածուն հաշվվում է ավելի քան 4000 առարկա: Արևելյան գորգերը արտադրված են Քորդովում, սակայն ամենից տպավորիչը Շվեյցարիայից բերված ձեռքով նկարազարդված ապակեզարդերը:

Զբոսայգի

Գլխավոր մուտքի մոտ վեր է խոյանում իտալացի քանդակագործ Ռաֆայելո Ռոմանելիի քանդակած թագավոր Կարոլ 1-ինի արձանը, նրան են պատկանում նաև դղյակը շրջապատող նեովերածծնդյան ոճով կատարված իտալական յոթ հրաշալի սանդղավանդներին տեղակայված կարարայան մարմարից արձանները: Զբոսայգում է գտնվում նաև Ելիզավետա թագուհու հուշարձանը:

Այգիները և սանդղավանդները զարդարված են շատրվաններով, սանդուղքներով, հրաշալի արձաններով և զարդարանքի այլ դետալներով:

Տեղակայում

Դղյակը տեղակայված է Սինայա քաղաքից հյուսիս-արևմուտք, Բրաշով քաղաքից 60 կմ և Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 135 կմ հեռավորության վրա:

Սինայայի զբոսաշրջային կոմպլեքսի մեջ մտնում է նաև Պելեշ դղյակի մոտ գտնվող Պելիշոր դղյակը:

Պատկերասրահ

Արտաքին հղումներ