«Ստաբս (կատու)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|~~~}} {{Տեղեկաքարտ Հայտնի կենդանի | անուն = Ստաբս | պատկեր = Mayor_Stubbs.jpg | նկարագրում = Ստաբս...»:
 
No edit summary
Տող 34.
}}
'''Ստաբս''' ({{lang-en|Stubbs}}, [[ապրիլի 12]], [[1997]], [[Ալյասկա]], [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]), ընտանի կատու, որը 1997 թվականից ի վեր զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնը:
 
== Կենսագրություն ==
1997 թվականին, Լորի Սթեքը՝ «Nagley’s General Store» շուկայի կառավարիչը, գտել է ապագա քաղաքապետին կատվի ձագերի համար նախատեսված արկղի մեջ: Այդ ժամանակ կատվիկը նորածին էր: Պարզվեց, որ Ստաբսը ունեցել է սեփականատերեր, որոնք հրաժարվել են պահել կենդանուն և հանձնել են շուկային: Մյուս կատուների մեջ Ստաբսը աչքի էր ընկնում իր պոչի բացակայությամբ:
 
1997 թվականի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի ընտրություններում շատ մարդիկ դժգոհ էին թեկնածուներից՝ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից, հետևաբար՝ որոշվեց պաշտոնի թեկնածու առաջադրել մի պոչատ կատվի: Ստաբսի առաջադրումը կատարվել էր միայն հաճույքի և ուշադրության համար, սակայն ի վերջո ամերիկյան այս քաղաքի ամբողջ բնակչությունը (900 մարդ) քվեարկել է հօգուտ կատվի: Ի վերջո՝ ընտանի այս կատուն ընտրվել է քաղաքապետ՝ զարկ տալով քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:
 
2012 թվականի քաղաքապետի ընտրություններում Ստաբսը վերընտրվել է և շարունակել է հանդես գալ քաղաքապետի պաշտոնում:
 
2013 թվականի սեպտեմբերի 1-ին սովորության համաձայն Ստաբսը գիշերային զբոսանք է կատարել, որի ժամանակ նրա վրա է հարձակվել թափառաշրջիկ մի շուն: Քաղաքապետը շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ մի շարք լուրջ վնասվածքներով, այդ թվում՝ թոքերի պատռումով և կոտրված կողերով: Անասնաբույժները կատվի վիճակը գնահատել են ծանր:
 
Համապատասխան բուժումները ստանալուց և ապաքինվելուց հետո Ստաբսը հիվանդանոցից տեղափոխվել է իր «նստավայր»:
 
Շատ լրատվամիջոցներ և ԶԼՄ-ներ կատվի ընտրվելը խեղկատակություն են համարում: Հոդվածներից մեկում նշվել է, որ կատվի քաղաքապետ լինելը ոչ ավելին քան կեղծիք է: