«Ատլանտիդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 24.
 
=== Ատլանտիդան, հորինվածք ===
Պատմաբանների և հատկապես բանասերների ամենատարածված կարծիքը՝ Ատլանտիդայի պատմությունը տիպիկ փիլիսոփայական առասպել է, որի նմուշներ են հանդիսանում Պլատոնի այլաբանությունները։ Իսկապես, Պլատոնը ի տարբերություն [[Արիստոտել]]ի և առավել ևս պատմաբաների, երբեք նպատակ չի ունեցել ընթերցողին հայտնել որևէ իրական փաստ, այլ միայն մտքեր, որոնք պատկերվել են փիլիսոփայական առասպելներով։ Այն չափով, որով մենք ստուգում ենք պատմությունը, այն հերքվում է առկա հնէաբանական նյութերով։ Իսկապես, որևէ զարգացած քաղաքակրթության ոչ մի հետք չկա [[Հունաստան]]ի կամ [[Եվրոպա]]յի և [[Աֆրիկա]]յի արևմուտքում, ոչ սառցե և հետսառցե, ոչ էլ դրան հաջորդող դարաշրջաններում։ Դրա հետ մեկտեղ, տեսանելի է, որ Ատլանտիդայի պատմականության կողմանկիցները ուշադրություն չեն դարձնում այլաբանություններում ստուգելի մասը (ներառյալ Աթենքյան քաղաքակրթության կարևորագույն դերը), այլ իրենց հետազոտությունները կենտրոնացնում են բացառապես «չստուգվող» Ատլանտիդայի վրա։ Հետագայում փաստերի աղբյուր են հանդիսանում եգիպտական քրմերը, միչդեռ բազմաթիվ հին եգիպտական տեքստերում, առավել ևս պապիռուսի վրա, չի գրված ոչինչ, որը կհիշեցնի Պլատոնի պատմվածքը։
 
=== Ատլանտիդան Ատլանտյան օվկիանոսում ===
[[Պատկեր:Atlantis Ocean spots.png|thumb|right|Տեղերը [[Ատլանտյան օվկիանոս]]ում, որտեղ գիտնականները տեղադրել են Ատլանտիդան]]
[[Պատկեր:Athanasius Kircher's Atlantis.gif|thumb|right|Անտլանտիդայի քարտեզը, ըստ Աֆանսի Կիրհերի, 1669 թվական]]
Հերակլեսի սյուներ հնում միշտ անվանել են [[Ջիբրալթարի նեղուց]] (ոչ հաճախ նաև՝ Ջիբլարթարի և [[Սեուտա]]յի ժառյռեր): Այդպիսով, Պլատոնը Ատլանտիդան տեղադրում է Ջիբլարթարի նեղուցի մոտ, [[Իսպանիա]]յի և [[Մարոկկո]]յի մոտ: Ըստ հույների Մարոկկոյում էր ապրում հսկա [[Ատլաս (դիցաբանություն)|Անլանտը]], որի անունից էլ առաջացել է օվկիանոսի անվանումը, նաև առաջացել է հենց երկրի անունը (Պլատոնի պատմությունում Անտլանտը երկրի առջին արքան էր):
 
[[Պատկեր:Ica stones18.JPG|thumb|200px|left|Իկի քարերից մեկը [[Հյուսիսային Ամերիկա]]յի (վերևը կենտրոնում) ու [[Հարավային Ամերիկա]]յի (ներքևը կենտրոնում), ձախ կողմում կործանված Մու մայրցամաքի, աջ կողմում '''Ատլանտիդայի''' քարտեզով<ref>''Гуляев В.'' к.и.н. [http://alterplan.far.ru/riddle_of_the_ica_stones_3.html Погибшие континенты Атлантида и Му на карте неандертальца. ] // Alterplan.ru</ref>: Ըստ ուրիշ տարբերակի դա [[Կեչուա (ազգ)|կեչուայի հնդկացիների]] ծիսակատարության ընդհանուր ծրագիրն է:]]
Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ ըստ Պլատոնի այդ երկիրը գտնվել է միայն Ատլանտյան օվկիանոսում և ուրիշ ոչ մի տեղ: Հիմնականում, նրանք նշում էին, որ միայն Ատլանտյան օվկիանոսում կարող էր տեղավորվել Պլատոնի նկարագրած չափերով երկիրը (530x350 կմ), և մի քանի հարևան կղզիներ: Այդ վարկածի վառ ապոլագետ էր Նիկոլայ Ժիրովը: Ըստ նրա Ատլանտիդան գտնվում էր [[Ազորյան կղզիներ]]ի տարածքում:
 
Շատ ուսումնասիրողները Ատլանտիդան փնտրել են [[Բալեարյան կղզիներ|Բալեարյան]] և [[Կանարյան կղզիներ]]ի տարածքում: Վյաչեսլավ Կուդրյացևը «Աշխարհի շուրջ» ամսագրում առաջարկել է հիմնվել Պլատոնի տեքստերի և վերջին սառցային մաքսիմումի տվյալների վրա (ավարտվել է 10.000 տարի առաջ, ինչը համապատասխանում է Պլատոնի ներկայացրած տվյալներին), ըստ որի Ատլանտիդան գտնվել է ներկայիս [[Բրիտանական կղզիներ]]ի, [[Իռլանդիա]]յի և հյուիս-արևմտյան Ֆրանսիայի տարածքում, իսկ խորտակվելու պատճառը սառույցների հալումն ու ջրի մակարդակի բարձրացումն էր<ref>[http://www.vokrugsveta.ru/vs/article/1179/ Адрес Атлантиды — Кельтский шельф?] // Журнал «[[Вокруг света]]». </ref>:
 
== Ծանոթագրություններ ==