«Օսմանյան կայսրության զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
}}
 
'''[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] զինանշան''' ({{lang-tr|Osmanlı İmparatorluğu arması}}), [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] պետական խորհրդանիշներից մեկը, որը ստեղծվել է [[19-րդ դար]]ի վերջին՝ եվրոպական հերալդիկ ավանդույթների միջոցով: Իր գոյության ընթացքում պետական խորհրդանշանը ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Զինանշանի վերջնական տարբերակը հաստատվել է [[1882]] թվականի [[ապրիլի 17]]-ին [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի հրամանով:
 
Զինանշանի վրա պատկերված են կանաչ շրջաններ և կիսալուսին՝ փայլող աստղի վրա: Շրջանի կենտրոնում գտնվում է Աբդուլ Համիդ սուլթանի [[տուղրա]]ն: Դրանց ստորին մասում գտնվում են երկու դրոշներ: Կարմիր դրոշը օսմանյան դինաստիայի դրոշն է, իսկ կանաչը՝ [[իսլամ]]ի դրոշը: Աջ և ձախ հատվածներում առկա են տարբեր տեսակների զենքեր, [[փադիշահ]]ի չալմայով վահան, ծաղիկներ, կշեռք և երկու գիրք, ավելի ներքև հինգ մեդալ՝ տարբեր իրադարձությունների համար նախատեսված:
 
Կենտրոնում առկա աստղը խորհրդանշում է Օսմանյան կայսրության գերիշխանությունը, որը լուսավորում է ամբողջ աշխարհը իր հզորությամբ: Զենքերը և վահանը խորհրդանշում են կայսրության ռազմական հզորությունը: Երկու գրքերը [[Ղուրան]]ը և [[Սուննա]]ն են, իսկ դրանց վրա առկա կշեռքը խորհրդանշում է արդարությունը: Մեդալների անվանումներն են Şefkat Nişanı, [[Օսմանիե մեդալ]], [[Իմթիյազ մեդալ]], [[Մեջիդիե մեդալ]] և İftihar Nişanı: Դրանցով պարգևատրվել են փադիշահները կամ աչքի ընկած պետական գործիչները:
 
Օսմանյան կայսրության զինանշանի որոշ տարրեր անցել և ներկայումս օգտագործվում են ժամանակակից [[Թուրքիա]]յի [[Թուրքիայի զինանշան|զինանշան]]ում: