«Մերձարկտիկական կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Koppen World Map Dfc Dwc Dsc Dfd Dwd Dsd.png|thumb|right|400px|''Մերձարկտիկական կլիման'' քարտեզի վրա (ըստ Կյոպենի կլիմ...»:
 
չ oգտվելով ԱՎԲ
Տող 15.
|}]]
 
'''Մերձարկտիկական կլիմա''', [[կլիմա]]յի տեսակ, որը հիմնականում բնորոշ է Երկրի մերձբևեռային ([[Մերձարկտիկական գոտի|մերձարկտիկական]]) շրջաններին՝ [[տունդրա]]յի գոտի, անտառային տունդրայի և [[տայգա]]յի (մասնավորապես՝ խոսքը գնում է հյուսիսային տայգայի մասին):
 
Մերձարկտիկական կլիմայի գլխավոր առանձնահատկությունը համարվում է եթե ոչ բացակայությունը, այլ կլիմայական ամռան կարճ տևողությունը: Նույնիսկ ամենատաք ամսվա օդի միջին ջերմաստիճանը չի գերազանցում +15  °C-ը: Միշտ հնարավոր են [[ցրտահարություն]]ներ: Ձմեռը միշտ երկարատև է, կախված աշխարհագրական դիրքից կարող է լինել ինչպես շատ ցուրտ, այնպես էլ համեմատաբար մեղմ:
 
== Տեսակներ ==
Տող 27.
 
== Հյուսիսային կիսագունդ ==
[[Եվրասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի հյուսիսային ծայրամասերում, լայնություններում, որոնք արդեն կարելի է անվանել մերձբևեռային, գտնվում է տունդրայի գոտին: Ձմեռներն այստեղ երկարատև են և սառնամանիքային, ամառը ցուրտ է, ցրտահարություններով: Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +10 — +12˚С: Ցուրտ ամառը որոշում է տունդրայի [[լանդշաֆտ]]ը <ref name="usdf">[http://www.fs.fed.us/colorimagemap/images/130.html Subarctic Division]</ref>: Տեղումներն այստեղ ավելի քիչ են, քան տայգայի գոտում՝ 300 մմ-ից քիչ, իսկ [[Արևելյան Սիբիր]]ում, որտեղ տունդրայի գոտի ավելի քիչ են ներթափանցում [[ցիկլոն]]ները՝ նույնիսկ 100 մմ-ից քիչ:
 
Չնայած տեղումները քիչ են, այնուամենայնիվ [[ամպամածություն]]ը մեծ է, և տեղումներով օրերը շատ են, հետևաբար, դրանք թափվում են քիչ քանակությամբ օդի խոնավության ցածր խոնավության արդյունքում: Տեղումների առավելագույն քանակությունը թափվում է ամռանը: Չնայած տեղումները քիչ են, ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք գերազանցում են [[գոլորշացում]]ը, այդ պատճառով տունդրայում դիտվում է ավելցուկային [[խոնավություն]] և, [[հավերժական սառցույթ]]ի պայմաններում՝ [[ճահիճ|ճահճացում]]:
 
Տունդրայում քիչ թե շատ արտահայտված է [[մթնոլորտ]]ի շրջանառության [[Մուսոններ|մուսոն]]ային բնույթը՝ ամառը գերակշռում են դեպի մայրցամաք ուղղված, իսկ ձմռանը՝ մայրցամաքից եկող քամիները:
 
[[Սալեխարդ]]ում (հս. լ. 66.5˚, արլ. ե. 66.6˚) [[հուլիս]]ի միջին ջերմաստիճանը կազմում է +14,8˚С, [[հունվար]]ին՝ −23,2˚С, տեղումների տարեկան քանակը՝ 260 մմ: [[Վերխոյանսկ]]ում հուլիսին՝ +16,5˚С, հունվարին՝ −45,4˚С, տեղումների տարեկան քանակը՝ 138 մմ: [[Ֆորտ Ֆերսոն]] կայանում՝ (հս.լ. 67.4˚, արմ. ե. 134.9˚) հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +15˚С, հունվարին՝ −29˚С, տեղումների տարեկան քանակը՝ 260 մմ: [[Անքորեջ շրջան (Ալյասկա)|Անքորեջ շրջան]]ում հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +14,9˚С, հունվարին՝ −8,3˚С, տեղումների տարեկան քանակը՝ 409 մմ:
 
== Տես նաև ==