«Լոս Անջելես Թայմս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պարբերական}}
'''«Լոս Անջելես Թայմս»''' ({{lang-en|Los Angeles Times}}, կարճ՝ LA Times թարգմանաբար՝ «Լոս Անջելեսի ժամանակը»)<ref>{{cite news |author=MacMillan, Robert |title=Tribune hires former DirecTV CEO to run LA Times | url=http://www.reuters.com/article/ousiv/idUSGOR66595920080816 |publisher=Reuters |date=August 16, 2008}}</ref>, [[ԱՄՆ]]-ի ամենահանրահայտ և հեղինակավոր թերթերից մեկը: Հրատարակվում է [[Լոս Անջելես]]ում և առաջնահերթ ուշադրությունը բևեռում է քաղաքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը: Տպաքանակով [[ԱՄՆ]]-ում գրավում է 4-րդ տեղը:
 
[[1881 թվական]]ին հիմնադրված թերթը մինչև [[1917 թվական]]ը հրատարակվել է [[Հարրիսոն Գրեյ Օտիս]]ի կողմից, այնուհետև անցել է նրա փեսա [[Հարրի Չենդլեր]]ի ձեռքը: [[1922 թվական]]ին դարձել է սեփական ռադիոկայան ունեցող առաջին թերթը: [[1928 թվական]]ին պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է այս հրատարակության օդային առաքումը իր բաժանորդներին [[Կալիֆորնիա]]յի սահմաններից դուրս:
 
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Los Angeles Times-ը, նախկինում հայտնի լինելով իր խիստ պահպանողական խմբագրական քաղաքականությամբ, սկսել է ավելի լիբերալ դիրքորոշում ցուցաբերել: 1948-1962 թվականներին հրատարակվել է Los Angeles Mirror կիրակնօրյա հավելվածը:
 
Ըստ Բրիտանական հանրագիտարանի՝ 1960-ական թվականներից սկսած Los Angeles Timesը դուրս է եկել ռեգիոնալ հրատարակության որմնախորշից և դարձել է «աշխարհի հզոր թերթերից մեկը»: [[2007 թվական]]ից մտնում է Tribune Company մեդիակոնգլոմերատի մեջ<ref>{{britannica-link|348328|Los Angeles Times|2011-03-02}}</ref>: [[2007 թվական]]ի դրությամբ ակտիվում ուներ 38 Պուլիտցերյան մրցանակներ:
 
== Պատմություն ==
=== Օտիսի օրոք ===
[[Պատկեր:Chandler and Otis 001.jpg|thumb|Չենդլերը և Օտիսը, 1917 թվական]]
«Լոս Անջելես թայմս»ը առաջին անգամ հրատարակվել է որպես «Լոս Անջելես Դեյլի Թայմս» [[1881 թվական]]ի [[դեկտեմբերի 4]]-ին, Նաթան Կոուլ-Կրտսերի և Թոմաս Գարդիների ղեկավարությամբ: Սկզբնապես թերթը տպագրվում էր «Հայելի» տպարանում, որը պատկանում էր Ջեսսի Յարնելին և Թոմաս Ջեյ Քեյսթայլուին: Չկարողանալով վճարել տպագրության դիմաց՝ Կոուլը և Գարդիները թերթը հանձնեցին «Հայելի»-ին: Այդ ժամանակ Սեմուել Մեթսը միացել էր ընկերությանը՝ պայմանով, որ շարունակվելու է «Թայմս»-ի հրատարակումը: [[1882 թվական]]ի հուլիսին հարրիսոն Գրեյ Օտիսը տեղափոխվեց Սանտա Բարբարայից, որպեսզի դառնա թերթի խմբագիրը: Արդյունքում, հենց Օտիսը ապահովեց թերթի հաջողությունը:
 
Պատմաբան Քևին Սթարրը գրել է, որ Օտիսը «ողջ քաղաքական ապարատը և հանրային կարծիքը իր սեփական հարստացման համար շահարկելու ունակ» գործարար էր: Օտիսի խմբագրական քաղաքականությունը հիմնված էր քաղաքացիական պարծենկոտության վրա՝ մեծարելով [[Լոս Անջելես]]յան ձեռքբերումները և ի նպաստ սեփական աճին: Այս նպատակների իրականացման համար թերթը աջակցում էր քաղաքի ջրամատակարարման ընդլայնման փորձերը՝ Օուենսի հովտում ջրամատակարարման իրավունք ձեռք բերելով [[Կալիֆորնիա]]յի ջրային պատերազմում: Այս իրադարձությունները, գույները խտացված, ներկայացվել են Ռոման Պոլանսկու «Չինական թաղամաս» ֆիլմում:
Տող 20.
=== Չենդլերի օրոք ===
[[Պատկեր:1984-Newspaper-Vending-Machine.jpg|thumb|«Թայմսի» վաճառքի ավտոմատ՝ 1984 օլիմպիական խաղերի վերաբերյալ լուրերով]]
Օտիսի մահից հետո [[1917 թվական]]ին «Թայմս»ը սկսեց ղեկավարել նրա փեսա Հարրի Չենդլերը: [[1944 թվական]]ին վերջինիս փոխարինեց իր որդին՝ Նորման Չենդլերը, որը թերթի խմբագիրն էր հետպատերազմյան ժամանակաշրջանի արագ զարգացման փուլում: Նորմանի կինը՝ Դորոտի Չենդլերը, հասարակական գործունեության ակտիվիստ էր, խթանել է [[Լոս Անջելես]]յան Երաժշտական կենտրոնի շինարարությանը. կենտրոնի գլխավոր համերգային դահլիճը անվանվել է նրա պատվին: Ընտանիքի անդամները հուղարկավորվել են Պարամաունտ ստուդիայի հարևանությամբ գտնվող «Ընդմիշտ Հոլիվուդ» գերեզմանատանը, որտեղ գտնվում է նաև [[1910 թվական]]ի տեռորի զոհերի հուշահամալիրը:
 
Ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ՝ հրատարակչության ղեկավարը [[1960 թվական]]ից մինչև [[1980 թվական]]ը եղել է Օտիս Չենդլերը: Օտիսը ձգտում էր ընտանեկան թերթի ճանաչմանը՝ փորձելով համեմատվել ավելի ընթերցվող այնպիսի թերթերի հետ, ինչպիսիք էին «[[Նյու Յորք Թայմս]]»ը և «[[Վաշինգտոն Փոստ]]»-ը: Ենթադրելով, որ հիմնականում եկամտաբեր է նորությունների բաժինը՝ Օտիսը որոշում է ընդլայնել այն և բարձրացնել աշխատողների աշխատավարձը: [[1962 թվական]]ին թերթը միավորվում է «Վաշինգտոն Փոստ»-ի հետ՝ ««Լոս Անջելես Թայմս-Վաշինգտոն Փոստ» լրատվական գործակալության» ձևավորման նպատակով:
Տող 27.
 
=== Մեր օրեր ===
21-րդ դարի սկզբին «Թայմս»-ում լուրջ խնդիրներ առաջացան՝ սնանկացում, խմբագրերի փոփոխմամբ անձնակազմի կրճատում, աշխատավարձի ցածրացում և Ինտերնետի առկայության խիստ անհրաժեշտություն:
 
2000 թվականին «Tribune Company»-ն ձեռք բերեց «Թայմս»-ը՝ թերթը դարձնելով այն ժամանակվա WB-ի (այժմ՝ CW) հետ համատեղ սեփականություն:
 
2005 թվականին երկու օրվա ընթացքում «Թայմս»-ը փորձարկվեց «Wikitorial»-ի՝ առաջին «Վիքի»ի հետ՝ հնարավորություն ընձեռնելով ընթերցողներին միավորելու ջանքերը սեփական խմբագրություն ստեղծելու ճանապարհին: Այդուհանդերձ, նրանք փակեցին դա այն բանից հետո, երբ մի քանի հոգի «պաշարեցին» կայքը՝ խմբագրելով և ներդնելով ոչ պատշաճ տեղեկատվություն:
 
2008 թվականի դեկտեմբերին «Tribune Company»-ն հայտարարեց սնանկության մասին:
Տող 37.
 
== Պուլիտցերյան մրցանակ ==
Մինչև [[2014 թվական]]ը «Թայմս»ը արժանացել է 41 մրցանակի, այդ թվում՝ չորսը խմբագրական երգիծանկարի մասով, և մեկական՝ լուրերի վերահսկչական մասով՝ [[1965 թվական]]ին «Watts Riots»-ի և [[1992 թվական]]ին՝ «Los Angeles riots»-ի համար:
 
«Թայմս»-ի սպորտային խորագրի լրագրող [[Ջիմ Մյուրրեյ]]ը [[1990 թվական]]ին արժանացել է [[Պուլիցերյան մրցանակ|պուլիտցերյան մրցանակ]]<nowiki/>ի:
 
Լրագրող-հետազոտողներ [[Չակ Ֆիլիպս]]<nowiki/>ը և [[Մայքլ Հիլցիկ]]<nowiki/>ը [[Պուլիցերյան մրցանակ|պուլիտցերյան մրցանակ]] են ստացել 1999 թվականին՝ լուսաբանելով երաժշտական բիզնեսում առկա կոռուպցիոն երևույթները:
 
Լրագրող Դեյվիդ Ուիլմանը [[Պուլիցերյան մրցանակ|պուլիտցերյան մրցանա]]<nowiki/>կ է ստացել 2001 թվականին հետաքննական լրագրության շարքի համար:
 
Լրագրող Բետտինա Բոքսալը և Ջուլի Կարտը [[Պուլիցերյան մրցանակ|պուլիտցերյան մրցանակ]] են ստացել 2009 թվականի ընթացքում իրադարձությունների լուսաբանման հստակության համար
Տող 49.
== Առաջխաղացում ==
=== Գրքի փառատոն ===
[[1996 թվական]]ին «Թայմս»-ը մեկնարկեց ամենամյա «Los Angeles Times» գրքի փառատոնը՝ համագործակցելով [[Լոս Անջելես]]ում գտնվող [[Կալիֆորնիա]]յի համալսարանի հետ: Այն ներկայանում է կլոր սեղաններով, ցուցահանդեսներով և թատրոններով՝ յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջում՝ երկու օրերի ընթացքում: [[2011 թվական]]ին գրքի փառատոնը տեղափոխվեց հարավային Կալիֆորնիայի Համալսարան:
 
=== Գրքի մրցանակներ ===
[[1980 թվական]]ից «Թայմս»ը ներմուծեց գրքի ամենամյա մրցանակները: Կատեգորիաները՝ կենսագրություն, արդի հետաքրքրություններ, ֆանտաստիկա, պատմություն, մարտաֆիլմ, պոեզիա, գիտություն և տեխնոլոգիա, պատանեկան գեղարվեստական գրականություն: Բացի դա, Ռոբերտ Կիրշի մրցանակը շնորհվում է ամեն տարի, հեղինակի մասնակցությամբ:
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Պատկեր:Los Angeles Times building perspective side view.jpg|thumb|275px|''Los Angeles Times'' խմբագրության շենքը]]
* Քանի որ թերթը իր գոյության առաջին տասնամյակներին եռանդագին պաշտպանում էր գործատուների շահերը, 1910 թվականին ռադիկալ պրոֆմիությունների ներկայացուցիչները խմբագրության շենքում դինամիտ էին տեղադրել: Պայթյունի հետևանքով զոհվել են թերթի 21 աշխատակիցներ, ևս 100-ը տեղափոխվել են հիվանդանոց:
* 1964 թվականին The Times Mirror Company կորպորացիան, որին պատկանում էր թերթը, թերթ հրատարակիչների մեջ առաջինը Նյու Յորքյան ֆոնդային բորսայում ակցիաների նախնական բաշխում իրականացրեց:
 
== Ծանոթագրություններ ==