«Անն Իդալգո»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
 
'''Անն Իդալգո''' ({{lang-fr|Anne Hidalgo}}, {{ԱԾ}}), [[Իսպանացիներ|իսպանական]] ծագմամբ [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] քաղաքական գործիչ: Փարիզի քաղաքապետ (2014 թվականից): Առաջին կինն է, ով զբաղեցնում է այդ պաշտոնը:
 
1994 թվականից անդամակցում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը, զբաղեցրել է Մշակույթի և լրատվական միջոցների ազգային քարտուղարի պաշտոնը: Բերտրան Դելանոեի (մարտ, 2001-մարտ, 2014) ղեկավարման օրոք եղել է Փարիզի առաջին փոխքաղաքապետ<ref>{{cite web |title=La nouvelle vie d’Anne Hidalgo |url=http://www.leparisien.fr/paris-75/paris-75002/la-nouvelle-vie-d-anne-hidalgo-21-03-2009-449427.php |publisher=''Le Parisien'' |accessdate=2009-07-23|language=fr}}</ref>: 2001 թվականին ընտրվել է Փարիզի 15-րդ շրջանի խորհրդի անդամ:
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Hidalgo.jpg|thumb|left|130px|Անն Իդալգո, 2006]]
Անն Իդալգոն ծնվել է [[Իսպանիա]]յի [[Անդալուզիա]] համայնքի [[Կադիս]] քաղաքի [[Սան Ֆերնանդո (Կադիս)|Սան Ֆերնանդո]] մունիցիպալիտետում<ref name="ftmag">Jérôme Bonnet, 'To be Mayor is to work 24 hours a day', ''FT Weekend Magazine'' (''Financial Times'' supplement), February 28/March 1, 2015, pp. 18-21</ref>: Նրա հայրական պապը իսպանացի սոցիալիստ էր, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո կնոջ և չորս երեխաների հետ դարձել էր փախստական, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էին Իսպանիա: Տատը մահացել է վերադարձի ճանապարհին, պապը դատապարտվել է [[Մահապատիժ|մահապատժի]], ապա՝ [[Ցմահ բանտարկություն|ցմահ ազատազրկման]]:
 
Իդալգոյի հայրը մեծացել է մոր ծնողների մոտ<ref>{{cite web|url=http://www.thepeerage.com/p55333.htm#i553322|title=- Person Page 55333|publisher=|accessdate=8 January 2015}}</ref>: Եղել է էլեկտրիկ<ref name="ftmag"/>: 1950-ական թվականների վերջում ամուսնացել է դերձակուհու հետ<ref name="ftmag"/>, ունեցել են երկու դուստր՝ Աննը և Մարիան: Պայմանավորված Իսպանիայի տնտեսական դժվարություններով՝ Իդալգոյի ծնողները գաղթել են Ֆրանսիա<ref name="gaditana">{{cite journal | publisher=El País| title=Una gaditana en la alcaldía de París | language=Spanish | url=http://www.elpais.com/articulo/internacional/gaditana/alcaldia/Paris/elpepiint/20010401elpepiint_4/Tes | date=1 April 2001 | accessdate=2010-05-19}}</ref>, 1961 թվականին հաստատվել [[Լիոն]]ում:
 
Անն Իդալգոն մեծացել է Լիոնի 9-րդ շրջանում՝ Վեզում, ծնողների հետ խոսել է [[իսպաներեն]], քրոջ հետ՝ [[ֆրանսերեն]]: Ծնողները վերադարձել են Իսպանիա<ref name="gaditana" />, քույրը՝ Մարին, [[Լոս Անջելես]]ում ընկերության տնօրեն է:
 
14 տարեկան հասակում Իդալգոն դարձել է Ֆրանսիայի քաղաքացի<ref name="ftmag"/>, միաժամանակ Իսպանիայի քաղաքացի է<ref name="ftmag"/>:
 
Իդալգոն մասնագիտացել է սոցիալական աշխատողի և իրավագիտության բնագավառում: Երեք երեխաների մայր էր, երբ ամուսնալուծվել և կրկին ամուսնացել է: 1982 թվականին Աշխատանքի գործակալության ազգային մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը: 1984 թվականին պաշտոն է զբաղեցրել Փարիզի 15-րդ շրջանը ներկայացնող Աշխատանքի գործակալությունում: Քաղաքացիական ծառայության պաշտոնից թոշակի է անցել 2011 թվականի հուլիսին՝ 52 տարեկան հասակում<ref>[http://www.atlantico.fr/decryptage/anne-hidalgo-53-ans-retraitee-depuis-juillet-2011-serge-federbusch-686927.html Anne Hidalgo, 53 ans, retraitée depuis juillet 2011], ''Atlantico'', 9 avril 2013.</ref>:
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
{{DEFAULTSORT:Իդալգո, Անն}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի պետական գործիչներ]]