«Լեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
Լեռնաշղթաները կարող են ձգվել հարյուրավոր, իսկ լեռնային համակարգերը` հազարավոր կիլոմետրեր: Ցամաքի ամենաերկարաձիգ լեռները՝ [[Անդեր]]ը, գտնվում են [[Հարավային Ամերիկա]]յի արևմուտքում և հյուսիսից հարավ ձգվում 9 000 կմ երկարությամբ:
 
== Տեսակներ ==
=== Բարձրություն ===
Ըստ բարձրության` լեռները լինում են ''ցածր'' (500-1000 մ), ''միջին'' (1000-2500 մ) և ''բարձր'' (2500 մ և ավելի):
 
[[Երկիր մոլորակ]]ի ամենաբարձր և հզոր [[լեռնային համակարգ]]ը [[Հիմալայներ]]ն է (թարգմանաբար նշանակում է «երկրի տանիք»)` [[Նեպալ]]ի,[[Հնդկաստան]]ի և [[Չինաստան]]ի սահմանին: Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180–350 կմ, տարածությունը՝ մոտ 650 000 կմ<sup>2</sup>: Այն ունի ձյունով և սառցեդաշտերով ծածկված 11 գագաթ` ավելի քան 8000 մ բարձրությամբ, և դրանց մեջ է Երկրի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (Ջոմոլունգմա 8848 մ):
 
[[Եվրոպա]]յի ամենաբարձր լեռնային համակարգը [[Ալպեր]]ն է` [[Շվեյցարիա]]յի տարածքում և [[Ֆրանսիա]]յի, [[Իտալիա]]յի, [[Ավստրիա]]յի ու [[Գերմանիա]]յի սահմանին: Այն [[Միջերկրական ծով]]ից 1200 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում է մինչև [[Միջինդանուբյան դաշտավայր]]: Առավելագույն բարձրությունը 4807 մ է ([[Մոնբլան]] լեռ):
 
Երկրագնդի ամենաբարձր մեկուսի լեռնազանգվածը [[Մաունա-Լոա]] հրաբուխն է [[Խաղաղ օվկիանոս]]ի Հավայի կղզում, որի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 4170 է, իսկ օվկիանոսի հատակից` 9350 մ:
 
=== Կառուցվածք ===
Ըստ կառուցվածքի՝ տարբերում են ''ծալքավոր'', ''ծալքաբեկորային'' և ''հրաբխային'' լեռներ: Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը ճկվել են, առաջացրել ծալքեր, օրինակ՝ [[Կովկասյան լեռներ|Կովկասյան]], [[Հիմալայան լեռներ|Հիմալայան]], [[Պոնտական լեռներ|Պոնտական]], [[Տավրոսյան լեռնահամակարգ|Տավրոսի]] լեռները և այլն: Ծալքաբեկորային լեռների կառուցվածքում կան միաժամանակ ծալքեր և ապարաշերտերի բարձրացումից ու իջեցումից առաջացած բեկորներ կան ([[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]], [[Փամբակի լեռնաշղթա|Փամբակի]] լեռներ): Հրաբխային լեռներն էլ առաջանում են [[Հրաբուխ|հրաբխի]] ժայթքման ժամանակ դուրս մղված լավայի կուտակումից:
 
=== Հասակ ===
 
{{Վիքիքաղվածք|Mountains|Լեռներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լեռ» էջից