«Շանդոր Ռոնաի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Կենսագրություն==
Շանդոր Ռոնաին ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 6-ին Միշկոլց քաղաքում (ներկայում՝ Հունգարիա)։ Մասնագիտությամբ շինարար է, մասնակցել է պրոֆմիության շարջմանը, եղել է Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության տարիներին եղել է Միշկոլցի բանվորական խորհրդի անդամ։ Հարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևին, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին հանդես է եկել [[Մատյաշ Ռակոշի]]ի գլխավորած Հունգարիայի Կոմունիստական կուսակցության հետ միություն կազմելու օգտին։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 1949 թվականի հունիսի 11-ը, եղել է առևտրի ու համագործակցության նախարար [[Զոլտան Տիլդի]]ի, [[Ֆերենց Նադ]]ի, [[Լայոշ Դինեշ]]ի ու [[Իշտվան Դոբի]]ի իշխանության տարիներին։ 1948 թվականի հունիսի Հունգարիայի Սոցիալ-դեմոկրատական ու Կոմունիստական կուսակցությունների միավորումից հետո Շանդոր Ռոնաին ընտրվել է Հունգարիայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ և մնացել նրա կազմում մինչև 1956 թվականը։
 
== Ծանոթագրություններ ==