«Իմաստաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Այլ կիրառումներ|Իմաստաբանություն (այլ կիրառումներ)}}
'''Իմաստաբանություն''', սեմանտիկա ([[հունարեն|հուն]].՝ σημανξίκός - նշանակվող), ուսմունք [[նշան]]ների և նշանային [[արտահայտություն]]ների նշանակության մասին։ Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային [[համակարգ]]եր ([[լեզու]]ներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում։ Լայն առումով՝ Իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է։ Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչաւիությունները։ Տրամաբանական Իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ։ Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին։ Տարբերվում են նշանակություն և իմաստ։ Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը։ 30-50-ական թվականներին արտասահմանում, հատկապես [[ԱՄՆ]]-ում, տարածվեց այսպես կոչված՝ «ընդհանուր Իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը։