«Տրոյա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 667 բայտ ,  3 տարի առաջ
չ
82.199.201.59 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշոտՏՆՂ մասնակցի վերջին տարբե...
չ (82.199.201.59 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշոտՏՆՂ մասնակցի վերջին տարբե...)
 
== Պատմություն ==
[[Տրոյական պատերազմ]]ի մասին հին հունական էպոսից հայտնի Տրոյան հայտնաբերվել է [[1865]]-ին [[Հենրիխ Շլիման]]ի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև [[1870]]-[[1880]]-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը ([[1893]]-[[1894]]) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը ([[1932]]-[[1938]])։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ.թ.ա. 3000-2500-ին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ [[Տրոյայի մեծ հրդեհ|Հրդեհից]] (մ.թ.ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ.թ.ա. մոտ 2500-2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «[[Պրիամոսի գանձը]]՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ.թ.ա. մոտ 2200-ին [[Տրոյայի մեծ հրդեհ|Տրոյան հրդեհվեհրդեհվել է]]<nowiki/>ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Մ։
 
Մինչև հաջորդ ավերվելը (մ.թ.ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. մոտ 1800—1300) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ.թ.ա. մոտ 1260-ին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։
 
[[Աքայացիներ]]ի հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակություն ունեցող կենտրոն։ Մ.թ.ա. 1190-ին վերաբնակիչների նոր խումբը Բալկանյան թերակղզուց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեփածո ամանեղեն։ Մ.թ.ա. 1100-ին ավերվել է նոր ռազմական հարձակումից։ Միայն մ.թ.ա. մոտ 700-ին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոն անունով քաղաք։