«Լեռ Կամսար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
| պատկեր = ler-kamsar.jpg
| նկարագրում = (արձակագիր, երգիծաբան)
| ծննդյան օր = [[հոկտեմբերի 24]], [[1888]]
| ծննդավայր = [[Վան]], ([[Արևմտյան Հայաստան]])
| վախճանի օր = [[նոյեմբերի 22]], [[1965]]
| վախճանի վայրը = [[Երևան]], ([[Հայաստան]])
| կայք = [http://www.lerkamsar.com/ www.lerkamsar.com]
}}
'''Լեռ Կամսար''' ('''Արամ Թովմասի Թովմաղյան, Տեր-Թովմաղյան''') ([[1888]]-[[1965]]{{ԱԾ}}), գրող, երգիծաբան։
 
==Կենսագրություն==
 
Ծնվել է [[1888]] թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի [[Վան]] քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ [[1909]]-ին թվականին ավարտելով Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ [[Աղթամար]]ի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
 
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է [[1910]]-ին թվականին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ [[1915]]-ին թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
 
Գաղթելով [[Երևան]], սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-35-ին1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ [[1935]]-[[1955]] թվականները բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել [[Վորկուտա]] և [[Բասարգեչար]]՝ ներկայիս [[Վարդենիս]]։ [[1955]] թվականի համաներմանը վերադարձել է Երևան։
 
Մահացել է [[1965]]-ի նոյեմբերի 22-ին Երևանում։