«Հրային սալամանդր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
| iucn = 59467
}}
'''Հրային սալամանդր''', '''բծավոր սալամանդր''', '''անձրային մողես''' կամ '''սովորական սալամանդր''' ({{lang-lat|Salamandra salamandra}}), [[Պոչավոր երկկենցաղներ|պոչավոր երկկենցաղների]] կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող [[Կենդանիներ|կենդանատեսակ]]:
 
Համարվում է [[Եվրոպա|Եվրոպայում]] տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը:
 
Հրային սալամանդրի տեսակը առաջին անգամ նկարագրվել է [[1758 թվական|1758 թվականին]] շվեդ գիտնական և բնագետ [[Կառլ Լինեյ|Կառլ Լինեյի]] կողմից: Մաշկում թունավոր գեղձերի առկայության շնորհիվ արտաքին միջավայրի թշնամիները բավականին քիչ են:
 
== Տարածվածություն ==
Տող 32.
Բնակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա: Հանդիպում է անտառներում, առվակների, գետերի ափերի տերևների տակ և փչակներում:
 
Հրային սալամանդրերի տարածման արևմտյան սահմանը համարվում է Պորտուգալիայի տարածքը, ինչպես նաև [[Իսպանիա|Իսպանիայի]] և [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] հյուսիս-արևելքը: Հյուսիսային սահմանը հասնում է մինչև [[Գերմանիա]]յի և [[Լեհաստան]]ի հյուսիսը: Արևելյան եզրերը հանդիսանում են [[Բուլղարիա]]յի, [[Ռումինիա]]յի, [[Ուկրաինա]]յի և [[Իրան]]ի տարածքները:
 
Կա ապացույց, որ սակավ քանակությամբ հրային սալամանդրերը բնակվում են նաև Թուրքիայի տարածքում: Ապրում է նաև [[Հունաստան]]ի, [[Հունգարիա]]յի, [[Իտալիա]]յի, [[Ալբանիա]]յի, [[Անդորա]]յի, [[Ավստրիա]]յի, [[Շվեյցարիա]]յի, [[Բելգիա]]յի, [[Բոսնիա և Հերցեգովինա]]յի, [[Խորվաթիա]]յի, [[Սլովակիա]]յի, [[Չեխիա]]յի, [[Լյուքսեմբուրգ]]ի, [[Մակեդոնիա]]յի, [[Սերբիա]]յի և [[Չեռնոգորիա]]յի տարածքներում:
Տող 51.
 
== Բազմացում և զարգացում ==
Բեղմնավորումը ներքին է: Սովորական սալամանդրայի [[Բեղմնավորում|բեղմնավորումը]] կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում և դա էական նշանակություն չունի:
 
Ջրոլորտում էգը կոյանոցով վերցնում է ջրի մեջ արուի դրած [[Սպերմատոզոիդ|սպերմատոֆորները]]: Ցամաքում բեղմնավորվելիս արուն փաթաթվում է էգին և սեռական բջիջները՝ սպերմատոֆորներն ընկնում են վերջինիս կոյանոցի մեջ: Զուգավորումը կարող է տևել մեկ ամիս և ավելի, նույնիսկ ամիսներ:
 
Ծնում է 2-ից մինչև 70 թրթուր: Կյանքի տևողությունը կազմում է մինչև 18 տարի<ref>{{Գիրք:ՀԿՏ|161}}</ref>: