Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
}}
'''Հրային սալամանդր''', '''բծավոր սալամանդր''' կամ '''սովորական սալամանդր''' ({{lang-lat|Salamandra salamandra}}), պոչավոր երկկենցաղների կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող կենդանատեսակ:
 
Համարվում է Եվրոպայում տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը:
 
Հրային սալամանդրի տեսակը առաջին անգամ նկարագրվել է 1758 թվականին շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լինեյի կողմից:
 
== Տարածվածություն ==
Տարածված է [[Եվրոպա]]յի միջին և հարավային մասերում, ինչպես նաև [[Հյուսիսային Աֆրիկա]]յում, [[Փոքր Ասիա]]յում, ինչպես նաև [[Մերձավոր Արևելք]]ում:
 
Բնակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա: Հանդիպում է անտառներում, առվակների, գետերի ափերի տերևների տակ և փչակներում:
 
Հրային սալամանդրերի տարածման արևմտյան սահմանը համարվում է Պորտուգալիայի տարածքը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևելքը: Հյուսիսային սահմանը հասնում է մինչև [[Գերմանիա]]յի և [[Լեհաստան]]ի հյուսիսը: Արևելյան եզրերը հանդիսանում են [[Բուլղարիա]]յի, [[Ռումինիա]]յի, [[Ուկրաինա]]յի և [[Իրան]]ի տարածքները:
 
Կա ապացույց, որ սակավ քանակությամբ հրային սալամանդրերը բնակվում են նաև Թուրքիայի տարածքում: Ապրում է նաև [[Հունաստան]]ի, [[Հունգարիա]]յի, [[Իտալիա]]յի, [[Ալբանիա]]յի, [[Անդորա]]յի, [[Ավստրիա]]յի, [[Շվեյցարիա]]յի, [[Բելգիա]]յի, [[Բոսնիա և Հերցեգովինա]]յի, [[Խորվաթիա]]յի, [[Սլովակիա]]յի, [[Չեխիա]]յի, [[Լյուքսեմբուրգ]]ի, [[Մակեդոնիա]]յի, [[Սերբիա]]յի և [[Չեռնոգորիա]]յի տարածքներում:
 
Որոշակի մեկուսացված պոպուլյացիաններ բնակվում են նաև [[Մեծ Բրիտանիա|Բրիտանական կղզիներում]]:
38 347

edits