«Սանյա Վուչիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ | անուն = Սանյա Վուչիչ | բնօրինակ_անուն ={{lang-sr|Сања Вучић/Sanja Vučić}} | պատկեր = ESC2016...»:
(Տարբերություն չկա)

10:43, 22 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Սանյա Վուչիչ (սերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić, օգոստոսի 8, 1993, Սերբիա), սերբիացի երգչուհի, փանկ ռոք ժանրի ZAA խմբի մենակատար։ Եվրատեսիլ երգի մրցույթ 2016–ում ներայացրել է Սերբիան իր «Goodbye» երգով և գրավել 18–րդ հորիզոնականը[1][2]։

Սանյա Վուչիչ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունսերբ.՝ Сања Вучић/Sanja Vučić
Ծնվել էօգոստոսի 8, 1993(1993-08-08) (30 տարեկան)
Կրուշևաց , Սերբիա
Երկիր Սերբիա
Ժանրերռեգգի, սկա, դաբ, փանկ ռոք, ջազ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլPGP-RTS?
ԱնդամակցությունHurricane և ZAA?
 Sanja Vučić Վիքիպահեստում

Կենսագրություն

Սանյա Վուչիչը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 8–ին Սերբիայի Կրուշևաց քաղաքում։ Նա ավարտել է Կրուշևացի երաժշտական դպրոցի օպերայի բաժինը։ Սովորելուց հետո նա երգել է քաղաքի տարբեր երաժշտական խմբերում։

«ZAA» խումբը ստեղծվել է 2008 թվականին Կրուշևաց քաղաքում։ Սանյան խմբին միացել է 2012 թվականին։ Խմբի հետ միասին նա մոտ 200 համերգներ է ունեցել տարբեր երկրներում՝ Հարավսլավիայում, Չեխիայում, Ավստրիայում և Հունգարիայում։ 2014 թվականին խումբը հրատարակում է «What About» ալբոմը։

Հիմա Սանյան հիմնականում ապրում է Բելգրադում, որտեղ էլ նա սովորել է բանասիրական ֆակուլտետի արաբերեն լեզվի և մշակույթի բաժնում։ Վուչիչը խոսում է իսպաներեն, անգլերեն, իտալերեն և արաբերեն։


Ծանոթագրություններ

  1. Leon, Jakov I. (7 March 2016). «ZAA to represent Serbia with "Goodbye"». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 7 March 2016-ին.
  2. «Евровидение 2016 Сербия: Санья Вучич с песней Goodbye». uchastniki.com. Վերցված է 2016-05-19-ին.