«Վազրիկ Բազիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
== Կենսագրություն ==
Վազրիկ Բազիլը ծնվել է 1966 թվականին Մյունխենում։ Ծնողները եղել են պարսկահայեր։ Մինչև Վազրիկ Բազիլի ծնվելը նրանք տեղափոխվել են [[Գերմանիա]]։
Մայրը` տիկին Ցողիկը, որդուն ուսման է տալիս [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն]]ում։ Այնուհետև Վազրիկ Բազիլ ուսումը շարունակում է [[Հռոմ]]ի Գրիգորյան պապական համալսարանում։ Այստեղ նա ուսումնասիրում է [[փիլիսոփայություն]], աստվածաբանություն, [[հոգեբանություն]],և վերադառնալով [[Մյունխեն]] նա սովորում է գերմանական գրականություն և [[հանրային կապեր]]։ Գիտությունների թեկնածուի կոչումը Վազրիկ Բազիլը ստացել է Մյունխենի Լյուդվիգ—Մաքսիմիլիանի անվան համալսարանի փիլիսոփայության ամբիոնում։ Ուսանելու տարիներին զուգահեռ պատգամավորների համար ճառեր է գրել և դարձել հայտնի ճառագիր։ Երկար տարիներ Վազրիկ Բազիլ աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, «Լոյկորեա» հիմնադրամում, Սաքսոնիա երկրամասի սպորտի և մշակույթի նախարարությունում: 2010—2016 թվականներին նա եղել է գերմանախոս ճառագիրների ընկերակցություն նախագահը և մոտ քսանհինգ տարի անդամակցել է «Գերմանական հանրային կապերի ընկերակցությանը»։2010—2014 թվականներին Վազրիկ Բազիլը «Գերմանական [[հանրային կապեր]]ի մրցանակի հանձնաժողովի անդամ» է եղել և նաև մի քանի կազմակերպությունների [[հանրային կապեր]]ի խորհրդատուն։2016 թվականից նա հաղորդակցության և հանրային կապերի անկախ փորձագետ—խորհրդատու է։ Բազիլը ճառեր է գրել Գերմանիայի կանցլեր [[Անգելա Մերկել]]ի<ref>http://www.a1plus.am/49722.html</ref> և մի շարք պաշտոնատար մարդկանց համար։Նա մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա հայաստանյան առաջին այցը 2007 թվականին էր։2016 թվականի այցի ժամանակ նա դասախոսություններով ելույթ է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանում և «Հայկական Փի Ար ասոցիացիայի» [[հանրային կապեր]] դպրոցում։դպրոցում։Հանրային կապերի հայկական դպրոցի հետ համագործակցելու համար, Վազրիկ Բազիլին շնորհվեց «Պատվավոր անդամ» կոչումը։
 
== Ծանոթագրություններ ==