«Կոկռոշենի սովորական»–ի խմբագրումների տարբերություն

Վերահղվում է դեպի Կոկռոշենի
(Վերահղվում է դեպի Կոկռոշենի)
{{միացնել|#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Կոկռոշենի}} ]]
{{taxobox
| name = {{PAGENAME}}
| image file =
| image title =
| image descr =
| regnum = Բույսեր
| phylum =
| classis =
| ordo = [[Քարաբեկածաղկավորներ]]
| familia = [[Կոկռոշազգիներ]]
| genus = [[Կոկռոշենի]]
| species = Կոկռոշենի սովորական
| latin = Grossularia reclinata Mill.
| author = Lineus
| syn =
| arm_syn =
| typus =
}}
'''Կոկռոշենի սովորական''' ({{lang-lat|Grossularia reclinata Mill.}}), [[կոկռոշազգիներ]] ընտանիքի, [[կոկռոշենի]] ցեղի բույս։
 
== Նկարագրություն ==
Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 [[մ]] բարձրությամբ։ Տերևահանգույցներում ունի 2—4 առանձին փշեր, մինչև 2,4 սմ երկարությամբ։ Տերևներն ունեն 1—6 սմ լայնություն, կազմված են 3—5 բլթակներից։ Ծաղիկները հավաքված են 1—3 փնջերում տեղավորված տերևածոցերում, կանաչասպիտակավուն են կամ կարմրավուն։ Հատապտուղները գնդաձև են կամ լայն էլիպսաձև, կանաչավուն, դեղին կամ ծիրանագույն, 1,3—1,5 [[Սանտիմետր|սմ]] տրամագծով։ Ծաղկում է [[մայիս]]-[[հունիս]] ամիսներին, պտուղները հասունանում են [[հուլիս]]ին։ Բազմանում է ուղղաձիգ և հորիզոնական անդալիսի միջոցով, ինչպես նաև կանաչ կտրոններով։
 
Էկոլոգիական խումբը XIII: Մշակության հավանական շրջանները՝ 1—32<ref>{{Գիրք:ՀԴՖ|2|24}}</ref>:
 
== Տարածվածություն ==
Տարածված է [[Կովկաս]]ում, [[Ուկրաինա]]յում, Միջին և [[հարավային Եվրոպա]]յում, [[հյուսիսային Աֆրիկա]]յում:Հայաստանի տարածքում հանդիպում է [[Լոռի]]ում, [[Սևանի ավազան|Սևանիավազան]]ում, [[Ապարան]]ում, [[Արարատյան դաշտ]]ի նախալեռնային և վերին լեռնային գոտիներում, [[Վայք]]ում, [[անտառներ]]ում և անտառի եզրերին, քարերի մեջ, համեմատաբար խոնավ վայրերում։
 
== Կիրառություն ==
Գնահատվում է պտուղների ուրույն համով, մեծ քանակությամբ [[վիտամիններ]]ի պարունակությամբ։ Թարմ պտուղները պարունակում են [[Շաքարներ|շաքար]]ներ, ազատ [[թթուներ]], պեկտինային նյութեր, [[կարոտին]], 100 մգ/տոկոս [[վիտամին А|A վիտամին]] և 150—200 մգ/տոկոս [[C վիտամին]], ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են [[թոքեր]]ի բուժման նպատակով։ Կոկռոշենին երաշտադիմացկուն և ցրտադիմացկուն բույս է, որի շնորհիվ էլ որպես թուփ կարող է օգտագործվել կանաչապատման մեջ և անտառային մշակույթների բազմաթիվ տիպերում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
82 200

edits