«Տրական հոլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
{{Stub}}
Խոսքի մասեր (հնում՝ մասունք բանի), բառերի խմբավորումներ ըստ իմաստի, ձևավորման (ձևակազմական, մասամբ և բառակազմական) և գործառական ընդհանրությունների։
Հայերենագիտության մեջ սրանց առանձնացումը նախապես կատարվել Է հունական քերականության հետևողությամբ։ Դիոնիսոս Թրակացու «Քերականության արվեստի» թարգմանության մեջ ճանաչված է ութ խոսքի մաս՝ անուն, բայ, ընդանելություն, հոդ, դերանուն, նախադրություն, մակբայ, շաղկապ։ Հետագայում լատինական քերականության հետևողությամբ ավելացվում է միջարկությունը. հոդը, իբրև ինքնուրույն խոսքի մաս, մերժվում է: Աստիճանաբար անվան մեջ տարորոշվում են գոյականն ու ածականը. Արսեն Բագրատունին «ընդունելությունը» փոխարինում է դերբայով, միջարկությունը՝ ձայնարկությամբ: Ստեփան Պալասանյանցի մոտ որոշակի տարորոշված են գոյականը, ածականը և թվականը։ Մանուկ Աբեղյանը թվականները, դերանունները և դերբայները բաշխեց ու տեղադրեց հարաբերակից խոսքի մասերի մեջ, իբրև՝ թվական-գոյական, թվական-ածական, թվական-մակբայ, դերանան-գոյական, դերանան-ածական, դերանուն-մակբայ (դերանվանական մակբայ), դերբայ-գոյական, դերբայ-ածական, դերբայական մակբայ։ Արարատ Ղարիբյանը և Գուրգեն Սևակը հետագայում վերականգնում են դերանվան և թվականի ինքնուրույն տեղը խոսքի մասերի շարքում, իսկ դերբայները դիտելով իբրև բայի անդեմ ձևեր՝ տեղադրում են բայական համակարգի սխեմայում: Ավելի ուշ Սերգեյ Աբրահամյանը և Աշոտ Աբրահամյանը պահանջում են ճանաչել եղանակավորող բառերը իբրև ինքնուրույն խոսքի մաս։ Էդուարդ Աղայանի և Գևորգ Ջահուկյանի աշխատություններում փորձեր են արվում խոսքի մասերի դասակարգումը հասցնել իր ավարտին, դրան տալ համակողմանի մեկնաբանություն։ Ընդ որում Է. Բ. Աղայանը ճանաչում է 11 խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, եղանակավորող բառեր, ձայնարկություն, նմանաձայնություն։ Գ. Ջահուկյանի սխեմայում խոսքի մասերը (թվով՝ 14) ներկայանում են հետևյալ համակարգությամբ՝ գոյական, դերանուն գոյական, ձևաբանական բառ-մասնիկներ, ածական (բուն ածական), թվական (թվական-ածական) , դերանվանական ածական, կապ, բայ, մակբայ, ստորադասական շաղկապ, ձայնարկություն, եղանակավորող բառեր, եղանակական բառ-մասնիկներ, համադասական շաղկապ։ Հովհաննես Բարսեղյանը, քննելով արված դասակարգումները, գալիս է այն հետևության, որ խոսքի մասերի դասակարգման ընդհանուր հիմունքը իմաստագործառական հատկանիշն է, և որ դրանք իսկապես բառաքերականական խմբավորումներ են և բնութագրվում են դրական ու բացասական կարգային հատկանիշներով։ Ըստ այդմ նա զանազանում է երկու կարգի բառախմբեր՝ կարգային բացասական հատկանիշներով բնութագրվող բառակարգեր և խոսքիմաստային իմաստ ունեցող բառեր կամ հիմնական խոսք մասեր: Առաջինների մեջ մտնում են ձայնարկությունները, նմանաձայնությունները, կապերն ու շաղկապները, եղանակավորող բառերն ու երանգական բառ-մասնիկները։ Երկրորդների մեջ մտնում են անուն խոսքի մասերը՝ գոյական, ածական, բայ, մակբայ (նաև՝ թվական) և դերանուն խոսքի մասերը՝ գոյական դերանուն, բայ դերանուն, ածական դերանուն, թվական դերանուն, մակբայ դերանուն։
Ինչպես այլ լեզուների քերականությունների մեջ, այնպես էլ հայերենագիտական ուսումնասիրություններում դեռևս չկան խոսքի մասերի դասակարգման ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներ (հիմունքներ)։ Թեև կան իմաստային (իմացաբանական), գործառական (շարահյուսական), իմաստային-գործառական, իմաստաբանական, բազմաստիճան (տարահատկանի-աստիճանական, բազմահատկանիշ-աստիճանական) և այլ հորջորջումներ, սակայն վերջիվերջո բոլորն էլ հանգում են ավանդականին՝ այս կամ այն հիմունքը առաջին պլան մղելով, կամ որևէ մեկին առաջնություն տալով։
Դեռևս միջնադարյան քերականություններից սկսած կատարվել են ավելի ընդհանրական դասակարգումներ՝ զանազանելով թեքվող խոսքի մասեր և չթեքվող խոսքի մասեր։ Բաժանման հիմքում ընկած են ձևակազմական հատկանիշներ, ինչպես հոլովումը և խոնարհումը։ Ժամանակակից գրական հայերենի քերականության մեջ թեքվող են համարվում գոյականը, բայը, բառախմբի զգալի մասով նաև դերանունը, որոշ հատկանիշներ նկատի ունենալով՝ ածականը, թվականը. չթեքվող են՝ մակբայը, կապը, շաղկապը, ձայնարկությունները, եղանակավորող բառերը։ Այս խմբավորումը նկատելի չափով պայմանական է։