«Portishead»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
== Խմբի պատմությունը ==
=== Dummy (1994) ===
Խումբը հայտնի դարձավ սեփական արտադրության ֆիլմի (<<«Սպանել Մահացածին>>») թողարկումից հետո, որի սաունդթրեքը դարձավ ալբոմի հիմք: Չնայած քննադատների իրարամերժ կարծիքներին`խումբը պայմանագիր է կնքում Go! Beat լեյբլի հետ և 1994 թվականին թողարկվում է իրենց առաջին Dummy (անգլ.`տիկնիկ) ալբոմը: Ալբոմի հնչողության մեջ էական ներդրում ունեցավ կիթառահար Էդրիան Ատլին, ով պաշտոնապես միացավ խմբին <<«Dummy>>» ալբոմի թողարկումից հետո: Երաժիշտների հայրենիքում ալբոմը սառը դիմավորվեց /չարժանացավ ջերմ արձագանքի/լրագրողների կողմից, բայց մեծ հաջողության հասավ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Rolling Stone ամսագիրը բարձր գնահատական տվեց երիտասարդ խմբին`անվանելով նրանց ոճը <<«գոթական հիփ-հոփ>>»: Ալբոմն աշխարհին երեք սինգլ հիթ տվեց, Numb, Sour Times և Glory Box: 2003 թվականին Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցուցակում <<«Dummy>>» ալբոմը զբաղեցրեց 419-րդ հորիզոնականը:
=== Portishead (1997) ===
Խումբը երեք տարով կորավ հանրության ուշադրության կենտրոնից, մինչ 1997 թվականին դուրս չեկավ նրանց երկրորդ <<«Portishead>>» ալբոմը: Ալբոմը գլխավորում էր Մեծ Բրիտանիայում 10-րդ հորիզոնականը զբաղեցրած All Mine սինգլը:<br />
 
1997 թվականին Նյու Յորքի Roseland Ballroom համերգային դահլիճում խումբը տվեց իր միակ`սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ համերգը: Որոշ ժամանակ անց`1998 թվականին, թողարկվեց համերգային ալբոմ, որի համար հիմք հանդիսացան այդ համերգից վերցրված երգերի նվագախմբային տարբերակները: Թողարկվեց նաև համերգի DVD սկավառակը:
Խումբը 1999 թվականին համագործակցել է Թոմ Ջոնսի հետ, նրա Reload (անգլ. վերբեռնում) ալբոմի համար թրեք ձայնագրելու նպատակով: Հաջորդ մի քանի տարիներին խմբի անդամները զբաղվում էին անհատական ծրագրերով: 2005 թվականի փետրվարին՝ յոթ տարվա ընթացքում առաջին անգամ, խումբն իր մասին հայտարարեց Բրիստոլում բարեգործական Tsunami Benefit Concert համերգի ընթացքում: Միևնույն ժամանակ Բերրոուն հայտարարեց, որ խումբը ձայնագրում է իր երրորդ ալբոմը:<br />
 
2005 թվականին Ատլին և Բերրոուն դարձան The Coral խմբի The Invisible Invasion (անգլ. <<«Անտեսանելի Ներխուժում>>») ալբոմի պրոդյուսերները: 2006 թվականի օգոստոսին երաժիշտներն իրենց MySpace էջում տեղադրեցին երկու նոր թրեք (Key Bored 299 03 և Greek Jam), որոնք Բերրոուն բնորոշեց որպես նախատիպեր:
=== Third (2008) ===
2007 թվականի հոկտեմբերի 2-ին խումբը հայտարարեց, որ իրենց նոր Third (անգլ. երրորդ) ալբոմն արդեն պատրաստվում է հրապարակման 2008 թվականի ապրիլի սկզբին (հետագայում հրապարակումը տեղափոխվեց ապրիլի վերջ): 2007 թվականի դեկտեմբերի սկզբին Portishead-ը գլխավորեց All Tomorrow’s Parties փառատոնը, որտեղ տվեց երկու համերգ և ներկայացրեց իր հինգ նոր երգերը՝ Silent, Hunter, The Rip, Machine Gun և We Carry On:
Դեռ 2000-ականների սկզբում՝ Third ալբոմի թողարկումից առաջ խոսակցություններ կային, թե իբր Portishead-ը նոր Alien անվանմամբ ալբոմ է թողարկելու, բայց դրանք ժխտվեցին խմբի պաշտոնական կայքում հայտարարությամբ`<br />
 
<<«Alien ալբոմի թողարկման վերաբերյալ նշում ենք, որ տեղի է ունեցել շփոթմունք: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ալբոմը Portishead-ը չի ձայնագրել: Խումբն աշխատում է նոր նյութի վրա ձայնագրման ստուդիայում, բայց թողարկման ամսաթիվ դեռ պլանավորված չէ: Հետևեք կայքին, քանի որ ցանկացած նախատեսվող թողարկման մասին առաջին հերթին, անկասկած, կհայտարարվի այստեղ:>>»<br />
 
Ներկայումս խումբը ենթադրաբար աշխատում է նոր նյութի վրա:
21

edits