«Portishead»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''''Portishead''''' ([pɔːtɪsˈhɛd], փորթիշեդ ) թրիփ-հոփ և էքսպերեմենտալ ռոք ոճերում ստեղծագործող բրիտանական երաժշտական խումբ: Խումբը ձևավորել են ոկալիստ Բեթ Գիբոնսը և երաժիշտներ Ջեֆֆ Բերրոուն և Էդրիան Ատլին 1991թվականին Բրիստոլ քաղաքում ձայնային օպերատոր Դեյվ ՄակԴոնալդի մասնակցությամբ: Այն անվանվել է Բրիստոլից 12 մղոն հեռավորության վրա գտնվող Բերրոուի հայրենի Portishead քաղաքի պատվին: Խումբը ոգեշնչել է բազմաթիվ ժամանակակից երաժիշտների, ինչպիսիք են Kanye West-ը, Земфира-ն, Limp Bizkit խմբի կիթառահար Վես Բոռլանդը և երաժիշտ Danger Mous-ը:

Portishead-ի և նման ոճով ստեղծագործող խմբերի երաժշտությունը հաճախ բնորոշում են որպես թրիփ-հոփ, սակայն այդ խմբերի անդամներն անձամբ խուսափում են այդ տերմինից`մեկնաբանելով, որ լրագրողները փորձում են դասակարգել իրենց`դասակարգմանը չենթարկվող ստեղծագործությունները:

=== Dummy (1994) ===

Խումբը հայտնի դարձավ սեփական արտադրության ֆիլմի (<<Սպանել Մահացածին>>) թողարկումից հետո, որի սաունդթրեքը դարձավ ալբոմի հիմք: Չնայած քննադատների իրարամերժ կարծիքներին`խումբը պայմանագիր է կնքում Go! Beat լեյբլի հետ և 1994 թվականին թողարկվում է իրենց առաջին Dummy (անգլ.`տիկնիկ) ալբոմը: Ալբոմի հնչողության մեջ էական ներդրում ունեցավ կիթառահար Էդրիան Ատլին, ով պաշտոնապես միացավ խմբին <<Dummy>> ալբոմի թողարկումից հետո: Երաժիշտների հայրենիքում ալբոմը սառը դիմավորվեց /չարժանացավ ջերմ արձագանքի/լրագրողների կողմից, բայց մեծ հաջողության հասավ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Rolling Stone ամսագիրը բարձր գնահատական տվեց երիտասարդ խմբին`անվանելով նրանց ոճը <<գոթական հիփ-հոփ>>: Ալբոմն աշխարհին երեք սինգլ հիթ տվեց, Numb, Sour Times և Glory Box: 2003 թվականին Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցուցակում <<Dummy>> ալբոմը զբաղեցրեց 419-րդ հորիզոնականը:

Տող 15 ⟶ 14՝
Խումբը երեք տարով կորավ հանրության ուշադրության կենտրոնից, մինչ 1997 թվականին դուրս չեկավ նրանց երկրորդ <<Portishead>> ալբոմը: Ալբոմը գլխավորում էր Մեծ Բրիտանիայում 10-րդ հորիզոնականը զբաղեցրած All Mine սինգլը:

1997 թվականին Նյու Յորքի Roseland Ballroom համերգային դահլիճում խումբը տվեց իր միակ`սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ համերգը: Որոշ ժամանակ անց`1998 թվականին, թողարկվեց համերգային ալբոմ, որի համար հիմք հանդիսացան այդ համերգից վերցրված երգերի նվագախմբային տարբերակները: Թողարկվեց նաև համերգի DVD սկավառակը:

Տող 23 ⟶ 22՝
Խումբը 1999 թվականին համագործակցել է Թոմ Ջոնսի հետ, նրա Reload (անգլ. վերբեռնում) ալբոմի համար թրեք ձայնագրելու նպատակով: Հաջորդ մի քանի տարիներին խմբի անդամները զբաղվում էին անհատական ծրագրերով: 2005 թվականի փետրվարին՝ յոթ տարվա ընթացքում առաջին անգամ, խումբն իր մասին հայտարարեց Բրիստոլում բարեգործական Tsunami Benefit Concert համերգի ընթացքում: Միևնույն ժամանակ Բերրոուն հայտարարեց, որ խումբը ձայնագրում է իր երրորդ ալբոմը:

2005 թվականին Ատլին և Բերրոուն դարձան The Coral խմբի The Invisible Invasion (անգլ. <<Անտեսանելի Ներխուժում>>) ալբոմի պրոդյուսերները: 2006 թվականի օգոստոսին երաժիշտներն իրենց MySpace էջում տեղադրեցին երկու նոր թրեք (Key Bored 299 03 և Greek Jam), որոնք Բերրոուն բնորոշեց որպես նախատիպեր:

Տող 30 ⟶ 29՝

2007 թվականի հոկտեմբերի 2-ին խումբը հայտարարեց, որ իրենց նոր Third (անգլ. երրորդ) ալբոմն արդեն պատրաստվում է հրապարակման 2008 թվականի ապրիլի սկզբին (հետագայում հրապարակումը տեղափոխվեց ապրիլի վերջ): 2007 թվականի դեկտեմբերի սկզբին Portishead-ը գլխավորեց All Tomorrow’s Parties փառատոնը, որտեղ տվեց երկու համերգ և ներկայացրեց իր հինգ նոր երգերը՝ Silent, Hunter, The Rip, Machine Gun և We Carry On:
2008 թվականի հունվարի 21-ին երաժիշտներն արեցին իրենց նոր ալբոմի համար Եվրոպայի շրջագայության անոնս: 2008 թվականի փետրվարի 14-ին պաշտոնական կայքում հրապարակվեց նոր ալբոմի թրեք-լիստը: Third ալբոմը տեղադրվեց Last.fm կայքում պաշտոնական թողարկումից մեկ շաբաթ առաջ և 24 ժամում հավաքեց 327.000-ից ավել ունկնդիր: Դա առաջին անգամն էր, երբ խմբի ալբոմը հայտնվում էր Last.fm-ում թողարկման պաշտոնական օրից շուտ: Ալբոմը թողարկվեց 2008 թվականի ապրիլի 29-ին և համընկավ Coachella Valley Music and Arts Festival փառատոնում խմբի ելույթ ունենալու հետ: Ալբոմը գլխավորում էր մարտի 18-ին դուրս եկած Machine Gun սինգլը:

=== Third-ից մինչ մեր օրերը ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Portishead» էջից