«Զոլտան Տիլդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: վիքիֆիկացում
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Զոլտան Տիլդին ծնվել է Լոչոնցում (այժմ Լուչենեց, Սլովակիա) Ավստրո-հունգարական կայսրության հունգարացի տեղական կառավարման մարմինների պաշտոնյայի ընտանիքում: Սովորել է Պապա քաղաքի բարեփոխված Աստվածաբանական ակադեմիայում՝ ստանալով աստվածաբանության աստիճան, այնուհետև մեկ տարի սովորել է [[Իռլանդիա]]յի Բելֆաստ ակադեմիական քոլեջում: [[1921]] թվականից եղել է Հունգարիայի բարեփոխված եկեղեցու առաջնորդ, խմբագրել է եկեղեցու Keresztény Család (Քրիստոնեական ընտանիք) օրաթերթը, ինչպես նաև այլ պարբերականներ: 1929 թվականին Տիլդին հունգարացի հայտնի այլ քաղաքական գործիչների,այդ թվում նաև Ֆերենց Նադիի հետ, միացել է [[Անկախ փոքր հողատերերի կուսակցություն|Անկախ փոքր հողատերերի կուսակցությանը]] (FKgP) և շուտով դարձել կուսակցության գործադիր փոխնախագահը:
 
1916 թվականին ամուսնացել է Էլիզաբեթ Գենիշի (1896-1985) հետ, ունեցել են երեք երեխա՝ Զոլտան Տիլդի կրտսեր (1917-1994), Էլիզաբեթ Տիլդի (1918-2012), Լացլո Տիլդի (1921-1983):