«Շոթա Ռուսթավելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 4606401 խմբագրումը, որի հեղինակն է՝ Nestan Djrejan (քննարկում) մասնակիցը
Տող 20.
Ռուսթավելի կոչվելու համար պոեմի հեղինակը կամ ծնունդով պիտի [[Ռուսթավ]]ից լիներ, կամ Ռուսթավ տեղանքի (բերդի կամ քաղաքի) տիրակալը, կամ էլ Ռուսթավի եպիսկոպոսը։ Շոթա անվան մասին այնքան էլ տեղեկություն չունենք։ Ի դեպ, այն համապատասխանում է հայերենում տարածված Աշոտ անվանը։ Առաջին անգամ նրան լրիվ՝ Շոթա Ռուսթավելի անվամբ հիշատակում է XVII դարի բանաստեղծ-արքա [[Թեյմուրազ I (Կախեթի արքա)|Թեյմուրազ Ա-ն]]: Դրանից հետո ամենուր հանրահայտ է, որ Ռուսթավելու անունը Շոթա է։ Թեպետ և վկայությունը ուշ շրջանի է, բայց, անշուշտ, վստահելի է, որովհետև առանց ձեռքին որևէ աղբյուր ունենալու թագավոր-բանաստեղծը նրան այդպես չէր կոչի։ Եթե այս ամենին էլ գումարենք ժողովրդական դարեդար պահպանված ավանդությունը, ապա մեկընդմիշտ պարզ է, որ «Ընձենավորի» հեղինակի լրիվ անունը Շոթա Ռուսթավելի է։ Բացի դրանից, XII-XIV դարերի վրաց բազմաթիվ ձեռագրերում հիշատակված են Շոթա անունը կրող բազմաթիվ անձինք, ինչը վկայում է, որ այդ շրջանում այն շատ տարածված անուն է եղել։ Դրանցից մեկը Շոթա Մեճուրճլեթուխուցեսն է (գանձապետ - գանձարանապետ, վկայված Երուսաղեմի վրաց Սուրբ Խաչ վանքի «Հոգոց գրքում», XIII դարում)։ 1902 թվականին [[Նիկողայոս Մառ]]ը Երուսաղեմում հայտնաբերեց և 1914 թվականին հրատարակեց Երուսաղեմի Սուրբ Խաչ վանքի «Աղապ»-ը (բառացի՝ Քոթուկ), ուր գրված է. «Նույն երկուշաբթի աղապ (= պատարագ) Շոթա Մեճուրճլեթուխուցեսի: Ով փոխի՝ փոխյալ լինի քրիստոնեից հավատից»: Վրացագետ Է. Մետրեվելին Շոթա Մեճուրճլեթուխուցեսի հիշատակագրումը վերագրում է XII-XIII դարերի միջոցին՝ ըստ գրչության։ Քանի որ «Աղապ»-ում հիշվող Գրիգոր Դրանդելին իսկապես նույնանում է վանքում պատկերված Գաբրիել Դրանդելու հետ (XIII-XIV դարերի արանքում), նշանակում է Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ պիտի նույնանա սյան վրա պատկերված Շոթա Ռուսթավելուն։ Այս որմնանկարը, պահպանված տեսքով, XVI-XVII դարերի գործ է՝ այսպիսի մակագրությամբ. «սույն (կարելի է կարդալ նաև սույնը) նկարել տվող (նաև՝ նկարող) Շոթային (նաև՝ Շոթայի) ողորմի Աստված: Ամեն: Ռուսթավելի»: Մակագրությունը, ինչպես երևում է, հստակ չէ, հավանաբար գրված Ն. Չոլողաշվիլու վանահայրության օրոք (1643-1649 թթ.)։ Քանի որ վանքի պատերին պատկերված են նշանավոր նվիրատուները, որոնց մասին խոսվում է «Հոգոց գրքում», ուրեմն Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ որմնապատկերի մակագրության նույն Շոթա Ռուսթավելին է։
 
== «Ընձենավորը» պոեմը ==
{{հիմնական|Ընձենավորը}}
[[Պատկեր:Vepkhistkaosani zichy.jpg|մինի|աջից|Շոթա Ռուսթավելին ներկայացնում է «Ընձենավորը» պոեմը [[Թամար թագուհի|Թամար թագուհուն]]. հեղ.՝ Միխայիլ Զիչի, 1880 թ.:]] [[Պատկեր:RustaveliManuscript.jpg|մինի|150px|ձախից|Մեկ էջ՝ «Ընձենավորը» պոեմի ձեռագրերից մեկից:]]