«Ընձենավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2), է: → է։ (5), բ: → բ։ (3), ը: → ը։ (11), ի: → ի։ (3), լ: → լ։ (6), ծ: → ծ։, կ: → կ։, ղ: → ղ։ (2), մ: → մ։ (9), ն: → oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 12.
Պոեմի գլխավոր հերոսներից մեկը Ավթանդիլն է, որ Արաբիայի ամենազորեղ և նշանավոր ռազմիկներից է, արքայի մտերիմն ու արքայադուստր Թինաթինի սիրեցյալը։ Մեկ օր արքան ու Ավթանդիլն իրենց շքախմբով որսի են ելնում, երբ տեսնում են թիկնեղ, գեղեցիկ արտաքինով մի երիտասարդի՝ հագին ընձառյուծի մորթուց կարված զգեստ, որ նստել է մի քարի և դեմքն արտահայտում է ծայրահեղ խոր վիշտ և աչքերը խոնավ են։ Արքան իր շքախմբից մարդկանց է ուղարկում՝ իմանալու համար նրա ով լինելը և վշտի պատճառը, սակայն ընձենավորը նրանց կարծես չի նկատում, իսկ երբ փորձում են հրամայական տոնով պահանջել պատասխան տալ արքայի հարցմանը, անծանոթը սրի կտրուկ շարժումով սպանում է նրանց, ցատկում ձիու մեջքին և հեռու սլանում՝ շարունակելով արտասուք թափել։
[[Պատկեր:Sergo Kobuladze Vepkhistqaosani.jpg|մինի|250px|ձախից|«Ընձենավորը» պոմի պատկերազարդումներից. Վշտահար Տարիելը:]]
Դրանից հետո Արաբիայի արքայի հանգիստը խախտվում է, նա ցանկանում է ամեն գնով իմանալ, թե ով էր այդ զորեղ երիտասարդը և ինչ վիշտ էր նրա հոգին մաշում։ Եվ ավելի հարմար մարդ, քան Ավթանդիլն է, չի գտնում իր երկրում։ Նրան էլ հանձնարարում է փնտրել, գտնել անծանոթին և իմանալ վշտի պատճառը։ Իսկ Թինաթինը խոստանում է սպասել նրան, որքան էլ երկար ժամանակ պահանջվի։ Եվ այսպես, Ավթանդիլը, սիրելիից բաժանվելու ցավը սրտում, սկսում է որոնել։ Երկար դեգերումներից հետո, երբ հույսը կտրում է, հանկարծ անցորդներից տեղեկություն է իմանում ընձենավոր անծանոթի մասին և նոր հույսով լցված շարունակում փնտրել։ Ի վերջո գտնում է նրա ապաստանը՝ մի խուլ անտառային քարայրի մեջ։ Այստեղ նրան դիմավորում է մի կին, որը, պարզվում է, Հնդկաստանի արքայադուստր Նեստան-Դարեջանի աղախինն է։ Նրանից իմանում է, որ Նեստանը, իմանալով, որ հայրը՝ Հնդկաստանի Փարսադան թագավորը, որոշել է դիվանագիտական հարցեր լուծելու համար իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է և խնդրում իր սիրեցյալին, որ իշխան Տարիելն է, կանխել այդ առևտուրը։ Սակայն հոր հրամանով Նեստանին նետում են մի ամրոց, որտեղից ինչ-որ կախարդանքով նրան փախցնում են անծանոթ մարդիկ։ Եվ այժմ Տարիելը, ընձենի զգեստը հագին, թափառում է երկրե-երկիր՝ մի լուր իմանալու իր սիրեցյալի մասին, սակայն դեռևս ոչ մի տեղ Նեստանի մասին ոչինչ չեն լսել։ Ավթանդիլը աղախնին ցանկություն է հայտնում՝ օգնելու Տարիելին, և նա պատրաստակամություն է հայտնում կազմակերպելու նրանց ծանոթությունը։ Այսպիսով, երկու հերոսները ծանոթանում են, մտերմանում և Ավթանդիլն իր հերթին անցնում է որոնումների։ Շուտով նա մի տեղ լուր է առնում Նեստանի մասին և շտապում ուրախացնել Տարիելին։ Վերջինս, տեսնելով, որ իր երկար տարիների անհույս որոնումներն ընկերոջ շնորհիվ պսակվեցին առաջին հաջողությամբ, առավել մեծ սիրով ու հարգանքով է լցվում Ավթանդիլիլ հանդեպ և սկսում է հուսալ, որ շուտով կգտնեն Նեստան-Դարեջանին։ Ընկերների որոնումներին է միանում նաև Ֆրիդոնը, որ այդ ընթացքում ծանոթացել էր Ավթանդիլի հետ, և ի վերջո գտնում են Նեստանին թաքցնելու վայրը, ազատում են նրան, Տարիելն ամուսնանում է նրա հետ, իսկ Ավթանդիլը շտապում է Արաբիա՝ ամուսնանալու Թինաթինի հետ։[[Պատկեր:RustaveliManuscript.jpg|մինի|150px|աջից|Մեկ էջ՝ «Ընձենավորը» պոեմի ձեռագրերից մեկից:]]
Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։
«Ընձենավորը» պոեմն աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի ռիթմով, գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, որոնք տեղ են գտել վրաց ժողովրդի կյանքում։ Եվ այս ամենը պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։
Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։
«Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։
 
==«Ընձենավորի» գրչագրերը==