«Խնկո Ապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է [[Խնկոյան]] անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ [[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ՝ [[Գյումրի]]) քաղաքային դպրոցում։ [[1890]]-[[1910]] թվականներին եղել է ուսուցիչ։ [[1911]] թվականին տեղափոխվել է [[Թիֆլիս]], պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
 
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել [[1890]] թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի [[Դասագիրք|դասագրքեր]] «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է [[բանաստեղծություն]]ներ, [[պոեմ]]ներ, [[հեքիաթ]]ներ<ref>{{Cite web|url=http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7112#.WAcUBdR94rg|title=ՀԵՔԻԱԹՆԵՐ - Խնկո Ապեր - ABCD.AM|website=www.abcd.am|accessdate=2016-10-19}}</ref>, [[լեգենդ]]ներ, [[առակ]]ներ։
 
Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» ([[1910]]), «Գող մաքին» ([[1911]]), «Առակներ» ([[1917]]), «Մրգաստան» ([[1939]]), «Հեքիաթներ ու պատմվածքներ» ([[1967]]) ժողովածուները<ref>{{Cite news|url=http://www.tarntercum.ru/2015/12/xnko-aper-arakner.html|title=Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան) {{!}} Առակներ|newspaper=Տարընթերցում|access-date=2016-10-19}}</ref>։
Տող 19.
 
== Հիշատակ ==
Խնկո Ապոր անունով են կոչվում [[Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան|Երևանի մանկական գրադարան]]ը<ref>{{Cite web|url=http://www.natchildlib.org/hy|title=Գրադարան > home|website=Գրադարան > home|accessdate=2016-10-19}}</ref>, Գյումրիի դպրոցներից մեկը:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}