«Մրջնակերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Մրջնակերներ (լատ.՝ Myrmecophagidae), թերատամնավորների կարգի կաթնասունների ընտանիք: ==Անվան ստուգաբանո...»:
 
No edit summary
Տող 23.
Մրջնակերի 4 տեսակներից ամենափոքրը [[գաճաճ մրջնակերն]] է, որի մարմնի երկարությունը 36-45 սմ է, իսկ քաշը՝ մինչև 400 գ (միջին քաշը՝ մոտ 250 գ): Ամենախոշորը [[մեծ մրջնակերն]] է, որի մարմնի երկարությունը 110-130 սմ է, պոչի հետ միասին՝ մինչև 230 սմ, իսկ քաշը՝ մինչև 40 կգ: Արուներն ավելի խոշոր են էգերից: Մրջնակերներն ունեն երկար խողովականման դունչ և բարակ երկարավուն լեզու: Աչքերը փոքր են, ականջները՝ կլորավուն: Առջևի թաթերը հնգամատ են, մատներին կան երկար, սուր ու կեռ ճանկեր: Հատկապես զարգացած է երրորդ մատի ճանկը, որի երկարությունը մինչև 10 սմ է: Հետին թաթերը քառամատ են կամ հնգամատ՝ առավել կարճ ճանկերով: Որդանման լեզուն ծառայում է մրջյուններ որսալուն: Թքագեղձերում արտադրվող կպչուն թուքը խոնավացնում է լեզուն, ինչն օգնում է է մրջնաբնից մրջյուններ հավաքելուն: Ամենաերկարը մեծ մրջնակերի լեզուն է, որն ունի մինչև 60 սմ երկարություն (ամենաերկարն է ցամաքաբնակ կենդանիների մեջ):
Մրջնակերների մարմինը պատված է խիտ մազերով, որոնք կարող են լինել կարճ ու փափուկ (գաճաճ մրջնակեր) կամ երկար ու կոպիտ (մեծ մրջնակեր): Մորթու գույնը գորշից մինչև ոսկեգույն (մեջքի հատվածում) և սպիտակադեղնավուն (փորի հատվածում) է:
Ի տարբերություն թերատամնավորների մյուս ներկայացուցիչների (համրուկներ), մրջնակերները լիովին զուրկ են ատամներից: Դրա կարիքն իսկապես չկա, քանի որ հիմնական սնունդը բացառապես [[մրջյուններն]] ու [[տերմիտներն]] են, որոնց բները քանդում են հզոր առջևի թաթերով, որից հետո մրջյուններին հավաքում են իրենց կպչուն լեզվով: Հազվադեպ սնվում են նաև [[մեղուներով]], [[բզեզների]] թրթուրներով: Անազատության մեջ մեծ մրջնակերը երբեմն սնվում է նաև պտուղներով: Ատամների բացակայությունը լրացվվումլրացվում է մրջնակերների ստամոքսի մուտքի հզոր մկանունքով, որն օգնում է տրորել սնունդը: Երբեմն մրջնակերները կուլ են տալիս ավազ կամ քարեր, որն օժանդակում է տրորման գործընթացին:
Մրջնակերներն ունեն հրաշալի հոտառություն, սակայն թույլ է լսողությունն ու տեսողությունը: Հզոր ճանկերը նրանց պաշտպանում են գիշատիչներից: Ապրում են միայնակ, բացառություն են կազմում միայն ձագ ունեցող մայրերը: Բազմանում են տարին մեկ անգամ: Էգ մրջնակերները ծնում են 1 ձագ, որին պահում են մեջքի վրա:
Մրջնակերների քանակը գնալով նվազում է, սակայն նրանց պահպանության ահազանգ դեռևս չկա: