«Անորոշ դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
'''Անորոշ դերբայ''', [[դերբայ]]ի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար՝ առանց [[Բայի եղանակ|եղանակ]]ը, ժամանակը, [[բայի դեմք|դեմք]]ը, թիվը (նաև գործողության առանձին կերպեր) ցույց տալու։ Անորոշ դերբայը դիտվում է որպես բայի ուղիղ ձև։ Հայ քերականության մեջ նախապես անորոշ դերբայը հայտնի էր ''աներևույթ'' (կամ ''աներևույթ եղանակ'') անունով։ Անորոշ անվանումն այն ստացավ համեմատաբար ուշ։ [[Մաքսիմինոս Թրակիացի|Թրակացու]] քերականության հայ թարգմանիչը և հետագա շրջանների որոշ հայ քերականներ հետևելով [[Հունարեն|հունարենին]] և ավելի ուշ [[Լատիներեն|լատիներենին]]՝ այն դիտել են իբրև եղանակ և կազմել են համապատասխան արհեստական ժամանակաձևեր: Այսպես, թրակացու հայերեն թարգմանության մեջ նշված են՝ ներկա ամանակի և հարաձգականի՝ կոփել, հարակայի և գերակատարի՝ էկոփել, էկոփեցնել, անորոշի՝ կոփոցել ապառնու՝ կոփոցոցել կամ կոփոտոցել<ref name=":022">{{Գիրք:Լեզվաբանական բառարան|13}}</ref>:
 
== Կազմությունը ==
[[Արևելահայ]] գրական լեզվում անորոշ դերբայը հիմնականում համադրական կազմություն ունի՝ պարզ կամ բայածանցավոր ''հիմք+ել/ալ վերջավորություն'' կաղապարով։ Ըստ այս կաղապարի էլ զարգանում են պարզ ու բայածանցավոր տեսակները (բայախմբերը)։ Պարզ են անբայածանց հիմք ունեցող բայերը՝ գրել, համառոտագրել, աղալ և այլն։ Բայածանցավորների հիմքը ձևավորված է որևէ բայածանցով։ Հիմքի բայածանցներն են՝ սոսկածանցներ ''-ան-, -են-, -ն-, -չ-'', կրավորական ''-վ-'' ածանցը, պատճառական ածանցները (''-ացն-, -եցն-, -ցն''), բազմապատկական ածանցները (''-ատ-, -ոտ-, -կոտ-, -տ-'')։ Վերլուծական անորոշը կազմվում է համադրական ձևի ու ''տալ'' օժանդակ բայի կամ կերպանիշ [[Անկատար դերբայ|անկատար II]], [[Հարակատար դերբայ|հարակատար]], [[ապակատար դերբայ|կատարելի I]] դերբայների ու ''լինել'' [[օժանդակ բայ]]ի հարադրությամբ (օրինակ՝ ''նկարել տալ, գնալու լինեմ'')։ Մի քանի բայեր չունեն անորոշի ձև՝ ''եմ, կամ, ունեմ, գիտեմ''։
Տող 14 ⟶ 15՝
*կարող է, հնչերագով պայմանավորված, [[Հրամայական եղանակ|հրամայականի]], [[ըղձական եղանակ]]ի նշանակություններ դրսևորել,
*հոլովական կիրառություններում [[Սեռական հոլով|սեռական]]ի ձևը կարող է լինել [[որոշիչ]], [[Գործիական հոլով|գործիական]]ը` [[ձևի պարագա]], [[Ներգոյական հոլով|ներգոյական]]ը` [[սահմանափակման անուղղակի խնդիր]]։
 
== Ծանոթագրություններ ==
<references />
 
== Գրականություն ==