«Զինաթափում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Խմբագրվում է|[[Մասնակից:‎Karapetyan Shushan20|Karapetyan Shushan20]]}}
'''Զինաթափում''' պատերազմ վարելու միջոցների լիակատար ոչնչացման կամ նշանակալի կրճատման միջոցառումների ամբողջություն։ Միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի կուտակումը զինաթափումը դարձնում է հրատապ խնդիր։ Զինված ուժերի սահմանափակ կիրառման պայմանագրեր կնքվել են դեռևս հնում։Շահագործական հասարակարգերում զինաթափման գաղափարն իշխող դասակարգերն օգտագործել են քաղաքական խուսավարման,հակառակորդի ռազմական պոտենցիալը թուլացնելու, սեփականը՝ խթանելու նպատակով։ Մինչն XX դ․ սկզբները բուրժուազիայի առանձին գործիչների զինաթափման կոչերը սոսկ խաղաղասիրական պատրանքներ են ստեղծել։ Զինաթափումը իրական հիմքերի վրա են դրել սովետական պետությունը, հետագայում նաև սոցիալիստական մյուս երկրները։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ զինաթափումը սոցիալիզմի իդեալն է։Դեռևս Ջենովայի կոնֆերանսում (1922) սովետական պատվիրակությունն առաջարկել է զինված ուժերի համընդհանուր կրճատում։ Հետագայում սովետական կառավարությունը բազմիցս հանդես է եկել նույն նախաձեռնությամբ։ Զինաթափման կարևորությունն աճել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ իմպերիալիստական պետությունների սպառազինությունների մրցավազքի պայմաններում։ Անհրաժեշտ պաշտպանունակություն ապահովելուն զուգընթաց սովետական կառավարությունը սոցիալիստական մյուս երկրների հետ հետևողականորեն պայքարել է սպառազինությունների կրճատման, ապա և զինաթափման համար։ Զինաթափման խնդիրը քննարկվել է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի բոլոր նստաշրջաններում, ՄԱԿ–ի զինաթափման հանձնաժողովում, զինաթափման կոմիտեում և միջազգային այլ կազմակերպություններում։ 1946-ին ՍՍՏՄ կառավարությունը ՄԱԿ–ի ատոմային էներգիայի հանձնաժողովին ներկայացրեց ատոմային զենքը չկիրառելու,արտադրությունն արգելելու և պաշարները 3 ամսվա ընթացքում ոչնչացնելու միջազգային համաձայնագրի նախագիծ։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չպաշապանեցին այդ առաջարկությունը։ Արևմտյան տերությունները ձախողեցին նաև ՍՍՏՄ առաջարկությամբ «Սպառազինությունների ընդհանուր կարգավորման և կրճատման սկզբունքների մասին» ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեը։ ՍՍՏՄ կառավարությունը 50-ական թթ․ բազմիցս առաջարկել է 5 խոշոր տերությունների զինված ուժերի համամասնական և սպառազինությունների ըստ փուլերի կրճատում։ 1955–58-ին ՍՍՏՄ միակողմանիորեն իր զինված ուժերը կրճատեց 2 մլն 140 հազարով, 1960-ին՝ 1 մլն 200 հազար մարդով։ ՍՍՏՄ–ի առաջարկությամբ 1959-ին ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան քննարկեց ընդհանուր և լրիվ զինաթափման դեկլարացիան,1962-ին զինաթափման 18-ի կոմիտեն՝ ընդհանուր և լրիվ զինաթափման պայմանագրի նախագիծը,որը նախատեսում էր զինաթափման իրագործում՝ երեք փուլով։ Կապիտալիստական պետությունների ղեկավար շրջանները ստիպված էին հաշվի առնել զինաթափման համար մղվող պայքարը։ Արդեն 60-ական թթ․ ՍՍՏՄ նախաձեռնությամբ կնքվեցին սպառազինությունների մրցավազքը սահմանափակող մի շարք պայմանագրեր։1963-ի օգոստոսի 5-ին ՍՍՏՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիան կնքեցին միջուկային զենքի փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ արգելող պայմանագիրը, 1967-ին ստորագրվեց Տիեզերական տարածությունը հետազոտելու ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը, որով արգելվում էր ռազմական նպատակներով տիեզերական տարածության և երկնային մարմինների (այդ թվում Լուսնի) օգտագործումը և մերձերկրյա ուղեծրում միջուկային զենքի տեղադրումը։ 60-ական թթ․ 18-ի կոմիտեում, իսկ 1969-ից զինաթափման կոմիտեում մշակվեցին սպառազինությունների մրցավազքը սահմանափակող նոր պայմանագրեր։ 1970-ին ուժի մեջ մտավ Միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը, 1972-ին՝ ծովերի և օվկիանոսների հատակում և նրա ընդերքում միջուկային և զանգվածային ոչևչացման զենքի այլ տեսակների տեղադրումն արգելող պայմանագիրը։ Զինաթափման համար պայքարը սոցիալիստական արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբուներից մեկն Է, ՍՄԿԿ XXIV համագումարում ընդունված խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մասը։ Զինաթափման կոմիտեի և միջազգային այլ կազմակերպությունների քննարկմանը ներկայացված կոնկրետ նախագծերն ու կոնվենցիաները (բակտերիալոգիական զենքն արգելելու, քիմիական զենքի մշակումը, արտադրությունն ու կուտակումն արգելելու, ուժի գործադրումից կամ գործադրման սպառնալիքի բոլոր ձևերից ու դրսևորումններից հրաժարվելու, միջուկային զենքի կիրառումը առհավետ արգելելու մասին) սովետական կառավարության հետևողական խաղաղասիրական քաղաքականության վկայությունն են։Զինաթափման հետագա առաջընթացին նպաստել են 1971–76-ին ՍՍՏՄ–ի ն ԱՄՆ–ի միջև կնքված միջուկային պատերազմի կանխման, ստրատեգիական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ մի շարք համաձայնագրերը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության համագործակցության խորհրդակցության արդյունքները։ Զինաթափման նոր խնդիրների,այդ թվում զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների ստեղծումն արգելելու, Եվրոպայում ռազմական լարվածությունը թուլացնելու, երկրագնդի ռազմական օջախները վերացնելու, զինաթափման համաշխարհային կոնֆերանս հրավիրելու վերաբերյալ ՍՄԿԿ XXV համագումարի ընդունած ծրագիրը լուրջ ներդրում էր խաղաղության և զինաթափման գործում։ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի XXXI նստաշրջանը (1976) քննարկեց և հավանություն տվեց զինաթափման և միջազգային անվտանգության հարցերին նվիրված սովետական հուշագրին։ Մասնավորապես, որոշվեց 1978-ին գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան նվիրել զինաթափմանը, որը նախապատրաստական փուլ կհանդիսանա զինաթափման համաշխարհային կոնֆերանսի համար։
ԶԻՆԱԹԱՓՈՒՄ, պատերազմ վարելու
միջոցների լիակատար ոչնչացման կամ
նշանակալի կրճատման միջոցառումների
ամբողջություն։ Միջուկային և զանգվա–
ծային ոչնչացման այլ զենքերի կուտակու–մը Զ․ դարձնում է հրատապ խնդիր։ Զին–ված ուժևրի սահմանափակ կիրառման
պայմանագրեր կնքվել են դեռևս հնում։
Շաևագործողական հասարակարգերում
Զ–ման գաղափարն իշխող դասակարգե–
րըն օգտագործել են քաղ․ խուսավարման,
հակառակորդի ռազմ, պոտենցիալը թու–լացնելու, սեփականը՝ խթանելու նպատա–կով։ Մինչն XX դ․ սկզբները բուրժ․ առան–ձին գործիչների Զ–ման կոչերը սոսկ
խաղաղասիրական պատրանքներ են
ստեղծել։ Զ․ իրական հիմքերի վրա են
դրել սովետական պետությունը, հետագա–յում նաև սոցիալիստական մյուս երկըր–
ները։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Զ․ սո–ցիալիզմի իդեալն է (Երկ․, հ․ 23, Էջ 116)։
Դեռևս Ջենովայի կոնֆերանսում (1922)
սովետական պատվիրակությունն առա–
ջարկել է զինված ուժերի համընդհանուր
կրճատում։ Տետագայում սովետական կա–ռավարությունը բազմիցս հանդես է եկել
նույն նախաձեռնությամբ։ Զ–ման կարե–
վորություևև աճել է հատկապես երկրորդ
համաշխարհային պատերազմից հևտո՝
իմպերիալիստական պետությունների
սպառազինությունների մրցավազքի պայ–մաններում։ Անհրաժեշտ պաշտպանունա–կություն ապահովելուն զուգընթաց սովե–տական կառավարությունը սոցիալիստա–կան մյուս երկրների հետ հետևողակաևո–
րեև պայքարել է սպառազիևությունևերի
կրճատմաև, ապա և Զ–ման համար։
Զ–ման խնդիրը քննարկվել է ՄԱԿ–ի
Գլխավոր ասամբլեայի բոլոր նստաշըր–
ջաններում, ՄԱԿ–ի Զ–ման հանձնաժո–ղովում, Զ–ման կոմիտեում և միջազգային
այլ կազմակերպություններում։ 1946-ին
ՍՍՏՄ կառավարությունը ՄԱԿ–ի Ատո–մային էներգիայի հանձնաժողովին ներ–կայացրեց ատոմային զենքը չկիրառելու,
արտադրությունն արգելելու և պաշարևերը
3 ամսվա ըևթացքում ոչնչացնելու միջազ–գային համաձայնագրի նախագիծ։ ԱՄՆ
U Մեծ Բրիւոանիան չպաշապանեցին այդ
առաջարկությունը։ Արմ․ տերությունները
ձախողեցին նաև ՍՍՏՄ առաջարկու–թյամբ «Սպառազինությունների ընդևա–
նուր կարգավորման և կրճատման սկըգ–
բ ունքն երի մասին» ՄԱԿ–ի Գլխավոր
ասամբլեայի ընդունած բանաձեը։ ՍՍՏՄ
կառավարությունը 50-ական թթ․ բազմիցս
առաջարկել է 5 խոշոր տերությունների
զինված ուժերի համամասնական և սպա–ռազինությունների ըստ Փուլերի կրճա–տում։ 1955–58-ին ՍՍՏՄ միակողմանիո–րեն իր զինված ուժերը կրճատեց 2 մլն
140 հզ․, 1960-ին՝ նս 1 մլն 200 հզ․ մարդով։
ՍՍՏՄ–ի առաջարկությամբ 1959-ին
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան քննարկեց
ընդհանուր և լրիվ Զ–ման դեկլարացիան,
1962-իև Զ–մաև 18-ի կոմիտեև՝ ըևդհաևուր
և լրիվ Զ–մաև պայմաևագրի նախագիծը,
որը նախատեսում էր Զ–ման իրագոր–ծում՝ երեք փուլով։ Կապիտալիստական
պետությունների ղեկավար շրջանները
ստիպված էին հաշվի առնել Զ–ման հա–մար մղվող պայքարը։ Արդեն 60-ական
թթ․ ՍՍՏՄ նախաձեռնությամբ կնքվեցին
սպառազինությունների մրցավազքը սահ–մանափակող մի շարք պայմանագրեր։
1963-ի օգոստ․ 5-ին ՍՍՏՄ, ԱՄՆ և Մեծ
Բրիտաևիաև կնքեցին միջուկային զենքի
Փորձարկումները մթնոլորտում, տիեզե–րական տարածությունում ն ջրի տակ ար–գելող պայմանագիրը, 1967-ին ստորա–գրվեց Տիեզերական տարածությունը հե–տազոտ ելու հ օգտագործելու ուղղությամբ
պետությունների գործունեության սկըզ–
բունքների մասին պայմանագիրը, որով
արգելվում էր ռազմ, նպատակներով տիե–զերական տարածության ն երկնային մար–մինների (այդ թվում Լուսնի) օգտագոր–ծումը ն մերձերկրյա ուղեծրում միջուկա–յին զենքի տեղադրումը։ 60-ական թթ․
18-ի կոմիտեում, իսկ 1969-ից Զ–ման
կոմիտեում մշակվեցին սպառազինու–թյունների մրցավազքը սահմանափակող
նոր պայմանագրեր։ 1970-ին ուժի մեջ
մտավ Միջուկային զենքը չտարածելու
պայմանագիրը, 1972-ին՝ Ծովերի և օվ–կիանոսների հատակում ն նրա ընդերքում
միջուկային և զաևգվածայիև ոչևչացմաև
զեևքի այլ տեսակների տեղադրումն ար–գելող պայմանագիրը։ Զ–ման համար
պայքարը սոցիալիստական արտաքին քա–ղաքականության կարևորագույև սկգբունք–
ներից մեկն Է, ՍՄԿԿ XXIV համագումա–րում ընդունված խաղաղության ծրագրի
բաղկացուցիչ մասը։ Զ–ման կոմիտեի ն
միջազգային այլ կազմակերպությունների
քևնարկմանը ներկայացված կոնկրետ նա–խագծերն ու կոնվենցիաները (բակտե–
Րիալոգիական զենքն արգելելու, քիմ․ զեն–քի մշակումը, արտադրությունն ու կու–տակումն արգելելու, ուժի գործադրու–մից կամ գործադրման սպառնալիքի բոլոր
ձևերից ու դրսևորումևերից հրաժարվելու,
միջուկային զենքի կիրառումը առհավետ
արգելելու մասին նն) սովետական կառա–վարության հետևողական խաղաղասիրա–կան քաղաքականության վկայությունն են։
Զ–ման հետագա առաջընթացին նպաստել
են 1971–76-ին ՍՍՏՄ–ի ն ԱՄՆ–ի միջն
կնքված միջուկային պատերազմի կանխ–ման, ստրատեգիական սպառազինու–թյունների սահմանափակման վերաբեր–յալ մի շարք համաձայնագրերը, ինչպես
նաև Եվրոպայի անվտանգության U հա–մագործակցության խորհրդակցության
արդյունքները։ Զ–ման նոր խնդիրների,
այդ թվում զանգվածային ոչնչացման զենքի
նոր տեսակների ստեղծումն արգելելու,
Եվրոպայում ռազմ, լարվածությունը թու–լացնելու, երկրագնդի ռազմ, օջախները
վերացնելու, Զ–ման համաշխարհային
կոնֆերանս հրավիրելու են վերաբերյալ
ՍՄԿԿ XXV համագումարի ընդունած ծրա–
գիՐԸ լուրջ ներդրում էր խաղաղության և
Զ–մաև գործում։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբ–լեայի XXXI ևստաշրջանը (1976) քննար–կեց և հավաևություն տվեց Զ–ման ն մի–ջազգային անվտանգության հարցերին
նվիրված սովետական հուշագրին։ Մաս–նավորապես, որոշվեց 1978-ին Գլխավոր
ասամբլեայի հատուկ նստաշրջան նվի–
րել Զ–մանը, որը նախապատրաստական
փուլ կհանդիսանա Զ–ման համաշխար–հային կոնֆերանսի համար։
Գրկ․ Բրեժնև Լ․ Ի․, ՍՄԿԿ Կենտ–րոնական կոմիտեի հաշվետվությունը և կու–սակցության հերթական խնդիրները ներքին
ու արտաքին քաղաքականության բնագա–վառում, Ե․, 1976։