«Դադիվանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 61.
[[12–րդ դար]]ում [[Մխիթար Գոշ]]ը միառժամանակ այստեղ է բնակվել, և աշխատել է իր «[[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագրքի]]» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 [[ժամատուն]], 2 հնագույն [[եկեղեցի]], [[միաբանական խուց|միաբանական խցեր]], հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանապետության]] տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը [[1234]] թվականին կառուցել է [[Հաթերք]]ի իշխանուհի [[Արզու-Խաթուն]]ը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր<ref>http://www.religions.am/arm/gallery/media/%D4%B4%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84/</ref>՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13-րդ]] դարերի դեպքերի մասին։
 
Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական առաջին պատերազմի]] հետևանքով Արևելյան Հայաստանի [[Գուգարք]], [[Ուտիք]] և [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգները, ինչպես նաև [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] հարավային հատվածը՝ [[Զանգեզուր]]ը, մտնում են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմ և հետագայում միավորվում [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] և [[Ելիզավետպոլի նահանգ|Ելիզավետպոլի]] նահագների մեջ։ Դադիվանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, սակայն 1920 թվականին [[Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին|Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց]] հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանքային համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանքային համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։
 
2001 թվականի հոկտեմբերի 8-ին [[Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով]]ի 16 անդամների կողմից,որոնց կազմում էին [[Հայաստան]]ի, [[Կիպրոս]]ի, [[Իտալիա]]յի, [[Ռումինիա]]յի, [[Հունաստան]]ի և [[Ռուսաստան]]ի ներկայացուցիչներ, ստորագրվեց Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը,որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարում էր հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերեց այն, ինչպես կարողացավ<ref>http://www.karabakhcenter.com/am/culture-dadivank</ref>։
Տող 68.
Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կ. Գանձակեցու]] «Հայոց պատմություն» աշխատության՝ [[Դավիթ Ծարեցի]]ն՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։
 
Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար։ Սա հայ իրականության մեջ գորգապատկեր գոբելենի առաջին հիշատակությունն է։ 1958 թ., երբ հայ միջնադարյան կերպարվեստի հմուտ մասնագետ Լիդիա Դուռնովան տեսել է Դադիվանքի որմնանկարները, անչափ հիացել է և ցանկացել է վանքում գիշերել։
 
Դադիվանքը եղել է Առանշահիկ Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, սակայն 1920 թ. գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դադիվանք» էջից