«Հարաբերականության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Կիրառման տիրույթը ==
Հարաբերականության տեսությունը կիրառվում է ֆիզիկայում և աստղագիտությունում 20-րդ դարից սկսած։ Առաջին անգամ ստեղծվեց նոր տեսություն, որը նեղ վիճակի մեջ էր դնում [[Իսահակ Նյուտոն|նյուտոնյան]] [[դասական մեխանիկա|200-ամյա մեխանիկան]]։ Այն արմատապես փոխեցցփոխեց աշխարհի ընկալումը։ Նյուտոնի դասական մեխանիկան, պարզվեց, ճիշտ էր միայն երկրային և դրան մոտ սահմաններում. լույսի արագությունից շատ անգամ փոքր արագությունների և [[ատոմ]]ներից և [[մոլեկուլ]]ներից շատ անգամ մեծ չափերի դեպքում, և այնպիսի հեռավորությունների համար, որոնց դեպքում կարելի է [[Համարժեքության սկզբունք|գրավիտացիայի տարածման արագությունն]] անվերջ համարել։
 
Շարժման մասին նյուտոնյան հասկացությունները արմատապես ճշգրտվեցին նոր՝ [[հարաբերականության սկզբունք|շարժման հարաբերականության սկզբունքի]] խորունկ կիրառման միջոցով։ Ժամանակն արդեն բացարձակ չէր (իսկ [[հարաբերականության ընդհանուր տեսություն]]ից սկսած արդեն հավասարաչափ էլ չէր)։
Տող 13.
Ավելին Այնշտայնը փոխեց տարածության և ժամանակի մասին հիմնարար հայացքները։ Հարաբերականության տեսության համաձայն, ժամանակը պետք է ընկալել որպես [[տարածաժամանակ]]ի գրեթե համահավասար բաղադրիչ (կոորդինատ), որը հաշվարկման համակարգը փոխելիս սովորական տարածական կոորդինատների հետ միասին կարող է մասնակցել կոորդինատային ձևափոխություններին, ճիշտ ինչպես երեք տարածական կոորդինատները ձևափոխվում են սովորական եռաչափ կոորդինատական համակարգի առանցքները պտտելու ժամանակ։
 
ՀարաբերականությանբՀարաբերականության տեսությունը էապես ընդարձակեց ֆիզիկա հասկացությունն ամբողջությամբ, ինչպես նաև խորացրեց [[տարրական մասնիկների ֆիզիկա]]յի գիտելիքները՝ հզոր իմպուլս հաղորդելով և նոր տեսական գործիքներ տրամադրելով ֆիզիկայի զարգացմանը։
 
Այս տեսության օգնությամբ տիեզերագիտությունը և աստղաֆիզիկան կարողացան կանխատեսել այնպիսի անսովոր երևույթներ, ինչպիսք են [[նեյտրոնային աստղ]]երը, [[սև խոռոչ]]ները և [[գրավիտացիոն ալիքներ]]ը։