«Պիեռ Գասենդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
# ''[[էթիկա]]յի'' կամ [[բնագիտություն|բարոյագիտության]])
 
==== ''Ֆիզիկա։ Գասենդիի ատոմիզմըՖիզիկա'' ====
Գասենդիի ֆիզիկայի ուսումնասիրման առարկան իրերի իրական նշանակությունն ուսումնասիրելն է։ Այն մոտ է դինամիկ [[ատոմիստական տեսություն|ատոմիզմ]]ին։ Բնության բոլոր երևույթները տեղի են ունենում ժամանակի և տարածության մեջ։ Դա «այսպես ասած իրերի» էությունն է, որը բնորոշվում է դրական ատրիբուտների բացակայությամբ։ Այս բաժնում հիմնավորելով ''[[ատոմիստական տեսություն]]ը'', Գասենդին ապացուցում է [[տարածություն|տարածության]] ու [[ժամանակ]]ի օբյեկտիվությունը, անստեղծելիությունն ու անոչնչանալիությունը։ Ե՛վ տարածությունը, և՛ ժամանակը կարող են չափվել մարմինների հետ կապի մեջ։ Առաջինը չափվում է մարմնի ծավալով, երկրորդը՝ մարմնի շարժմամբ։ Ֆիզիկայի բաժնում նկարագրված է Աստծո կողմից ստեղծված [[ատոմ]]ներից և դատարկությունից կազմված աշխարհի էությունը։ Աստծո գոյության ապացույց է ծառայում աշխարհի [[ներդաշնակություն]]ը։
 
[[Մատերիա]]ն, ըստ Գասենդիի, բաղկացած է բազում բացարձակ անբաժանելի (կոմպակտ) մանրագույն [[էլաստիկություն|էլաստիկ]] մասնիկներից՝ ատոմներից, որոնք իրարից բաժանված են դատարկ տարածությամբ, բայց իրենցից դատարկություն չեն ներկայացնում. այդ իսկ պատճառով ֆիզիկապես բաժանելի չեն, բայց չափելի են։ Ատոմների թիվը և ձևը վերջավոր է և հաստատուն (այդ պատճառով մատերիայի քանակը հաստատուն է), բայց ձևերի թիվը փոքր է ատոմների թվից։ Գասենդին չի ընդունում, որ ատոմներն ունեն երկրորդային հատկանիշներ, ինչպես օրինակ, հոտը, համը և այլն։ Ատոմների տարբերությունը (բացի ձևից) կայանում է նրանց կարևոր հատկանիշների տարբերությամբ՝ կշիռ և ի ծնե շարժման ձգտում։ Խմբավորվելով նրանք ձևավորում են տիեզերքի բոլոր մարմինները և հետևաբար հանդիսանում են ոչ միայն մարմինների որակական հատկանիշների, այլև նրանց շարժման պատճառ։ Նրանցով են պայմանավորված բնության բոլոր ուժերը։ Քանի որ ատոմները ոչ ծնվում են, ոչ էլ անհետանում, ապա կենդանի բնության քանակությունը անփոփոխ է մնում։ ''Դադարի վիճակում մարմնի ուժը չի անհետանում, այլ միայն մնում է կապված, իսկ երբ սկսում է շարժվել, ուժը ոչ թե ծնվում է, այլ ազատվում կապանքներից։'' Ազդեցություն տարածության վրա գոյություն չունի և եթե մի մարմինը ձգում է մեկ այլ մարմնին, չդիպչելով նրան, ապա դա բացատրվում է այսպես. առաջինից մղվում են ատոմների հոսք, որոնք դիպչում են երկրորդի ատոմներին։ Դա վերաբերվում է և՛ շնչավոր, և՛ անշունչ մարմիններին<ref>Փիլիսոփայական բառարան, 1975 թ. Ե., էջ 50</ref>։