«Պիեռ Գասենդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
Գասենդին XVII-րդ դարի սակավաթիվ գիտնականներից մեկն էր, որը հետաքրքրվում էր գիտության պատմությամբ։ Նա իր ժամանակի կրթված հասարակության մեջ լայն ճանաչում էր վայելում։ [[բանավեճ|Բանավիճելու]] հատուկ [[տաղանդ]]ով էր օժտված, կարողանում էր արժանի հակահարված տալ՝ հստակ և ճշգրիտ ներկայացնելով հակառակորդի տեսությունը, նուրբ և հիմնավոր մեկնաբանություններ տալ։ Նա իր էությամբ համեստ մարդ էր, չէր սիրում աղմուկ հանել իր անվան շուրջ, խուսափում էր ամեն մի [[դոգմատիզմ]]ից։ Իր աշխատությունները գրել է [[լատիներեն]]ով, ոչ թե [[ֆրանսերեն]]ով։ Շատ ուսումնասիրողներ դրանով են բացատրում, որ նրա գաղափարները շրջանառվել են, բայց անունը՝ ոչ<ref name="ա" />:
 
== ''«Փիլիսոփայության ամփոփում''» աշխատությունըաշխատություն ==
Պիեռ Գասենդիի աշխատությունների ամբողջական ժողովածուն լույս է տեսել նրա մահից հետո՝ [[1658]] թ. [[Լիոն]]ում։ Առաջին երկու հատորն իր մեջ ամփոփում է «Syntagma philosophicum»-ը՝ Գասենդիի փիլիսոփայական համակարգը<ref>Fisher, Saul (2009).[http://plato.stanford.edu/archives/win2009/entries/gassendi/ Pierre Gassendi.] Stanford Encyclopedia of Philosophy.</ref>։ Այդ աշխատությունը նրա պատմական հետազոտությունների արդյունքն է։ Ճշմարտության հարցում [[դոգմատիզմ|դոգմատիկների]] և [[սկեպտիցիզմ|սկեպտիկների]] միջև միջանկյալ դիրք է գրավել։ Ըստ Գասենդիի գիտակցության միջոցով մարդը կարող է իմանալ իրերի ոչ միայն ''տեսանելին'', այլ նաև՝ էությունը և այնուամենայնիվ, գոյություն ունեն մարդու մտքին անհասանելի գաղտնիքներ։