«Պիեռ Գասենդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում, ոճական ուղղումներ, վիքիֆիկացում, ձևավորում, հղումների լրացում
Տող 14.
Համալսարանում փիլիսոփայություն դասավանդելու ընթացքում ոչ միայն ներկայացնրել է [[Արիստոտել#Արիստոտելի փիլիսոփայությունը|Արիստոտելի ուսմունքը]], այլև հերքել է այն։ Ուսումնական ծրագիրն այնպես էր կազմում, որ սկզբում ներկայացնում էր Արիստոտելի տեսությունը, հետո ցույց էր տալիս նրա սխալականությունը։ [[Կոպեռնիկոս]]ի հայտնագործությունը և [[Ջորդանո Բրունո]]յի, ինչպես նաև [[Պետեր Ռամուս]]ի, [[Լյուդովիկ Վիվես]]ի գործերը վերջնականապես Գասենդիին հանգեցրեցին արիստոտելյան ֆիզիկայի և աստղագիտության քննադատությանը։ Նրա աշխատանքի պտուղը եղան [[1627]] թ. Գրենոբլում հրատարակած մի շարք էսսեներ ''Պարադոքսալ վարժություններ ընդդեմ արիստոտելականների'' ({{lang-en|«Exercitationes paradoxicae adversus Aristoteleos»}}) վերնագրով, որտեղ նա հայտարարում է, որ չնայած իր աշխատանքը պարտավորեցնում է դասավանդել արիստոտելյան փիլիսոփայությունը, այնուամենայնիվ նրա թերությունները միշտ հետաքրքրել են<ref>''Pierre Gassendi'' [https://books.google.am/books/about/Exercitationes_paradoxicae_adversus_Aris.html?id=Fe8GAAAAcAAJ&redir_esc=y Exercitationes paradoxicae adversus Aristoteleos][http://reader.digitale-sammlungen.de/en/fs1/object/display/bsb10887477_00004.html]</ref>։ Եկեղեցական շրջանակներում թշնամիներ չվաստակելու համար նա դադարեցրեց սխոլաստների հետ բանավիճել և անավարտ թողեց աշխատությունը։ Ժամանակներն էին այդպիսին. Արիստոտելին հերքելն ու Կոպեռնիկոսին պաշտպանելը անվտանգ չէր, որպես ապացույց՝ [[Էտյեն Դոլե]]ն, [[Ջորդանո Բրունո]]ն և մյուսները։ Դեռ մինչև գրքի հրատարակումը նա հեռացավ համալսարանից և որոշ ժամանակ Դինի, հետո Փարիզի տաճարում քահանա էր, հետագայում ուղևորվեց [[Բելգիա]], [[Հոլանդիա]]: Այդ ուղևորության ժամանակ ծանոթանում է [[Հոբս]]ի հետ և [[1631]] թ.-ին հրատարակում է ռոզենկրեյցեր [[Ռոբերտ Ֆլուդ]]ի միստիկական ուսմունքի վերլուծությունը («Epistolica dissertatio in qua praecipua principia philosophiae R. Fluddi deteguntur»)<ref>[https://books.google.am/books?id=k9XWAAAAMAAJ&pg=PA219&lpg=PA219&dq=Epistolica+dissertatio+in+qua+praecipua+principia+philosophiae+R.+Fluddi+deteguntur&source=bl&ots=ANIX1lb_jU&sig=lpSe2-zOIlzIML6CZqxS0NDp85k&hl=en&sa=X&ved=0ahUKEwj31Pa019PPAhWBkCwKHcUqAn4Q6AEIJDAB#v=onepage&q=Epistolica%20dissertatio%20in%20qua%20praecipua%20principia%20philosophiae%20R.%20Fluddi%20deteguntur&f=false Epistolica dissertatio in qua praecipua principia philosophiae R. Fluddi deteguntur] Die Philosophie des 17. Jahrhunderts: England (2 v.)</ref>։ Հետագայում նա գրեց ''Դեկարտյան դատողությունների քննադատական վերլուծությունը'' («Disquisitio ad versus Cartesium»), որը ակտիվ բանավեճի առարկա դարձավ երկու փիլիսոփաների միջև և լայն ճանաչման արժանացավ<ref>[https://books.google.am/books?id=RIS0JvYhtycC&pg=PA97&lpg=PA97&dq=Disquisitio+ad+versus+Cartesium&source=bl&ots=QU9_hxc4vV&sig=bhyBEaxxAAeWgEmqU0XUQwc-X_o&hl=en&sa=X&ved=0ahUKEwj6woXS2tPPAhXDhSwKHdCXDwEQ6AEIQTAH#v=onepage&q&f=false Disquisitio ad versus Cartesium] Oxford University Press. Amazon.com</ref>։
 
== Աստղագիտական հետազոտություններըհետազոտություններ ==
Գասենդին ուսումնասիրում էր տեսական [[աստղագիտություն]] և խիստ վրդովվում էր, երբ իրեն աստղագուշակ էին անվանում<ref>[http://vivovoco.ibmh.msk.su/VV/PAPERS/ECCE/GASSENDI.HTM Пьер Гассенди возобновитель эпикуреизма]</ref>: Գասենդին կատարել է բազմաթիվ կարևոր դիտարկումներ և հայտնագործություններ աստղագիտության բնագավառում (արեգակնային սկավառակի վրայով [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]]ի անցման դիտարկումը, [[արևի խավարումներ]]ը, [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]ի հինգ [[արբանյակ]]ների հայտնագործությունը՝ բացի ավելի վաղ հայտնագործված չորս արբանյակներից և այլն)։ [[1632]] թ. Գասենդին հրատարակեց աշխատություն՝ ժամանակին [[Կեպլեր]]ի կողմից կանխագուշակված [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի մոլորակի]] անցման մասին։ [[1641]] թ. փորձեց փորձարարական ճանապարհով ապացուցել [[Գալիլեյ]]ի մարմինների անկման տեսությունը։ Աստղագիտության և [[մեխանիկա]]յի վերաբերյալ մի քանի աշխատություններ է գրել, որոնցից մեկն էլ «De proportione qua gravia decidentia accelerantur» ([[1646]])՝ նվիրված [[ծանրության ուժ]]ի ազդեցությամբ [[մարմինների անկում|մարմինների անկմանը]]:
{{քաղվածք|Հետևելով Կոպեռնիկոսի տեսակետին, ես գտնում եմ, որ արեգակը գտնվում է տիեզերքի կենտրոնում, պտտվում է իր առանցքի շուրջը մոտավորապես 28 օր տևողությամբ<ref name="ա" />:|Գասենդի, նամակ Պեյրեսին, 1632 թ. փետրվարի 26}}