«Կլիմենտ Վորոշիլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 222.
* չափազանց գերագնահատելով հեծելազորի նշանակությունը սպասվող պատերազմում՝ խոչընդոտել է տանկային միավորումների և հակաօդային պաշտպանության զորքերի (ПВО) զարգացմանը։
Առաջին շրջանի անհաջողություններից ուշքի գալուց հետո Ստալինը կրկին իր ձեռքն է վերցրել երկրի և բանակի ղեկավարումը։ [[1941]] թվականի [[հուլիսի 1]]-ին Ստալինը Վորոշիլովին Մոսկվա կանչելով դարձրել է նորաստեղծ Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) անդամ, որպես [[գլխավոր շտաբ|Գլխավոր հրամանատարության ռազմակայան]]ի Հյուսիս-Արևմտյան ճակատի ղեկավար։ [[Հուլիսի 11]]-ին Վորոշիլովը ոչ մեծ շտաբով մեկնել է Լենինգրադ, որպեսզի ստանձնի Հյուսիս-արևմտյան նահանջող ճակատի հրամանատարությունը։ Չնայած նրա ներկայությունը բզկտված և հոգնած զորքում առանձապես ոգևորություն չի առաջացրել, այնուամենայնիվ տարբեր ձեռնարկություններում միտինգներ և ժողովներ են կազմակերպվել, երգեր ու ձոներ են ուղղվել Վորոշիլովին։ Լենինգրադի մամուլը ողջունել է նրա գալուստը.
{{քաղվածք|Հյուսիս-Արևմտյան ուղղության զորահրամանատար ընկեր Վորոշիլովի նշանակումը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, թե կուսակցությունը և ղեկավարությունը ինչպիսի հսկայական ուշադրություն են ընձեռում սոցիալիստական հեղափոխության օրրան Լենինի քաղաքին... Կեցցե՛ փառապանծ զորահրամանատար Կլիմ Վորոշիլովը: Կեցցե՛ մեր հաղթանակների դրոշ՝ մեծն Ստալինը:<ref>Ленинградская правда. 1941. հուլիսի 13</ref>:|Լենինգրադի Կիրովի գործարանի բանվորների և ծառայողների ժողովում ընդունած բանաձևից}}
Սակայն Վորոշիլովի նշանակումը էականորեն չի փոխել ռազմաճակատի անբարենպաստ իրավիճակը։ Մերձբալթիկայում շարունակվել է զորքերի նահանջը։ {{քաղվածք|Վորոշիլովը գործում էր համարձակ, բայց անվարժ: Նա համարձակորեն մեկնում էր հակառակորդի տեսադաշտում գտնվող պաշտպանության առաջին գիծ: Սակայն բավարար կոշտություն չուներ զորքը ղեկավարելու համար: Սեպտեմբերի 9-10-ը Լենինգրադը վերջնականապես շրջափակման մեջ ընկավ: Սեպտեմբերի 10-ին Վորոշիլովն անձամբ գլխավորեց ծովային հետևակի հարձակումը: Սակայն դա առավելապես հուսահատության ճիչ էր:<ref name="Շ" />|Ռոյ Մեդվեդև}}
Ստալինի որոշմամբ Վորոշիլովին փոխարինել է [[Գեորգի Ժուկով|Ժուկովը]], որը գլխավորել է Լենինգրադի պաշտպանությունն այն ժամանակ, երբ Վորոշիլովն արդեն սկսել էր քննարկել, թե ինչ անել, եթե գերմանական զորքերը գրավեն Լենինգրադը։ Բանակի հրամանատարությունից ազատելուց հետո Ստալինը Վորոշիլովին՝ որպես ՊՊԿ անդամ, նշանակել է Մոսկվայի, Պրիվոլժեյի, Միջին Ասիայի և Ուրալի զինվորական օկրուգների պահուստային զորքերի պատրաստության վերահսկիչ։ 1942 թ. սեպտեմբերին Վորոշիլովը նշանակվել է պարտիզանական շարժման գլխավոր հրամանատար։ Սակայն պարտիզանական շարժման իրական ղեկավարը եղել է Բելոռուսիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար [[Պանտելեյմոն Պոնոմորենկո|Պ. Կ. Պոնոմորենկոն]], իսկ Վորոշիլովի մասնակցությունը էպիզոդիկ և ձևական բնույթ է կրել։ Թիկունքում ևս Վորոշիլովի մասնակցությունը ձևական է եղել։<ref>Новиков В. Н. Армии нужно оружие // Вопросы истории. 1985. № 12. էջ 84.</ref>