«Օլիվեր Հարթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Օլիվեր Սայմոն Դ’Արսի Հարթ''' ({{lang-en|Oliver Simon D'Arcy Hart}}), հայտնի որպես '''''Օլիվեր...»:
(Տարբերություն չկա)

18:05, 10 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Օլիվեր Սայմոն Դ’Արսի Հարթ (անգլ.՝ Oliver Simon D'Arcy Hart), հայտնի որպես Օլիվեր Հարթ (ծնվ. 9 հոկտեմբերի 1948 թվական), բրիտանացի տնտեսագետ, ներկայումս աշխատում է ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր:

Օլիվեր Հարթ
անգլ.՝ Oliver Hart
Ծնվել էհոկտեմբերի 9, 1948(1948-10-09)[1][2] (75 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Բնակության վայր(եր)Քեմբրիջ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտlaw and economics?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան, Ուորիքի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարՄայքլ Ռոթշիլդ
Եղել է գիտական ղեկավարԴևիդ Ս. Շարֆշտեյն[7], Ջերեմի Ս. Սթայն, Լուիջի Զինգալես, Ռիչարդ Հոլդեն, Ասիմ Իջազ Խվաջա, Սթիվեն Թադելիս[7], Պատրիկ Բոլթոն[7], Քեթրին Բառերա[7], Daisuke Hirata?[7], Էնդրյու Ռիչարդ Մայերս[7], Ռոհան Փիթչֆորդ[7], Jeffrey Zwiebel?[7], Լուիս Կ. Կորշոն[7], Կոնգ Մին Տրին[7], Լուիջի Զինգալես[7] և Ջակոմո Բոնանո
Պարգևներ
ՀայրՖիլիպ Դ'Արսի Հարթ
 Oliver Hart Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Մեծ Բրիտանիայում հանրահայտ բժիշկ Ֆիլիպ Մոնթեգյու Դ’Արսի Հարթի (անգլ.՝ Philip Montagu D’Arcy Hart, 19002006) ընտանիքում:

Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Արքայական քոլեջը (մաթեմատիկայի բակալավր, 1969), Ուորիք համալսարան (տնտեսագիտության մագիստրոս, 1972) և Փրինսթոնի համալսարան (PhD՝ տնտեսագիտության գծով, 1974):

1974 թվականից մինչև 1984 թվականը աշխատել է Մեծ Բրիտանիայում (սկզբում՝ Քեմբրիջի համալսարանի Չերչիլ քոլեջում, ապա՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում):

1984 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկզբում դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, իսկ 1993 թվականից սկսած՝ Հարվարդի համալսարանում: 2000 թվականից մինչև 2003 թվակաը գլխավորել է Հարվարդի տնտեսագիտական ֆակուլտետը:

Գիտական նվաճումներ

Օլիվեր Հարթի հետազոտությունները նվիրված են պայմանագրերի տեսությանը, ֆիրմայի տեսությանը, կորպորատիվ ֆինանսներին և իրավունքի տնտեսագիտական վերլուծոթյան հարցերին:

Մենագրություններ

  • Hart O. S. Firms, Contracts, and Financial Structure. — Oxford: Oxford University Press, 1995.

Առավել հանրահայտ աշխատանքներ

Արտաքին հղումներ

  1. Duignan B. Encyclopædia Britannica
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  5. https://www.lse.ac.uk/about-lse/lse-people/Oliver-Hart
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Press release: The Prize in Economic Sciences 2016Nobel Foundation.
  9. https://clarivate.com/citation-laureates