«Կրոնբորգ»–ի խմբագրումների տարբերություն

ամրոց Հելսինգորում, Դանիա
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց |անվանում = Կրոնբորգ |բնօրինակ անվանում = ({{lang-da|'''Kronborg Slot'''}}) |պատկեր =...»:
(Տարբերություն չկա)

20:34, 8 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Կրոնբորգ, ամրոց Դանիայում, Հելսինգյոր քաղաքի մոտ, Զելանդիա կղզու հյուսիս-արևելյան ծայրում: Այդ տեղում, Դանիայի և Շվեյցարիայի միջև Էրեսուն նեղուցի լայնությունը կազմում է 4 կմ, ինչն ամրոցին երկար ժամանակ տալիս էր ռազմավարական նշանակություն: 2000 թվականի նոյեմբերի 30-ին Կրոնբորգը մտցվեց ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակ, որպես Հյուսիսային Եվրոպայում Վերածննդի դարաշրջանի ամենանշանակալի ամրոցներից մեկը[1]:

Կրոնբորգ
(դան․՝ Kronborg Slot)
Նկարագրություն
Տեսակամրոց, դղյակ, պալատ և թանգարան
ՏեղագրությունԷլսիներ
Վարչական միավորHelsingør Municipality?
ԵրկիրԴանիա
Կառուցված1420 թվական
Ընթացիկ
սեփականատեր
Դանիա
ԻրադարձություններSiege of Kronborg?
Կայքkronborg.dk(անգլ.)(գերմ.)(դան.)
Քարտեզ
Քարտեզ
 Kronborg Castle Վիքիպահեստում

Պատմություն

Մինչ ներկայիս ամրոցի հայտնվելը նրա տեղում գտնվում էր Կրոգեն ամրոցը: 1420-ական թվականներին այն կառուցել էր թագավոր Էրիկ Պոմերանցին: Ամրոցը թույլ էր տալիս Բալթիկ ծովը լքող նավերից տուրքեր հավաքել: Այն ժամանակ ամրոցը կազմված էր մի քանի որմափակ շենքերից:

Իր ներկայիս Կրոնբորգ անվանումը ստացել է 1585 թվականին, երբ Ֆրեդերիկ 2-րդ թագավորը վերակառուցեց ամրոցը՝ այն դարձնելով Վերածննդի դարաշրջանի եվրոպական ամենափառահեղ ամրոցներից մեկը:

1625 թվականի սեպտեմբերի 25-ին Կրոնբորգը գրեթե ամբողջովին այրվում է, կանգուն է մնում միայն մատուռը: Ամրոցի արտաքին տեսքը 1639 թվականին վերականգնում է Քրիստիան 4-րդ թագավորը, սակայն ներքին հարդարանքը չի հաջողվում վերստեղծել ամբողջությամբ:

1658 թվականին Կրոնբորգ ամրոցը Կարլ Գուստավ Վրանգելի առաջնորդությամբ գրավում են շվեդական զորքերը: Երբ ամրոցը կրկին վերադառնում է Դանիայի տիրապետությանը, որոշվում է էապես ամրացնել նրա ցամաքային մատույցները, այդ պատճառով 1688-1691 թվականներին ամրոցի մոտ կառուցվում է ամրաբուրգ:

 

18-րդ դարից սկսած թագավորական ընտանիքն ամրոցն ավելի հազվադեպ է օգտագործում: 1739 թվականից մինչև 19-րդ դարի կեսերը Կրոնբորգը ռազմական գործառույթների շարքում կատարում է բանտի դեր: Ձերբակալվածները հսկվում էին կայազորի զինվորների կողմից և կատարում էին ամրաշինության աշխատանքներ: Չնչին հանցանքների համար դատապարտվածներից մի քանիսին թույլատրվում էր աշխատել ամրոցի պատերից դուրս:Ներկայումս ամրոցի ստորգետնյա բանտախցերը բաց են զբոսաշրջիների այցելությունների համար:

Կրոնբորգ ամրոցի ամենահայտնի բանտարկյալը Գեորգ 3-ի քույր և Քրիստիան 7-րդի կին Կարոլինա-Մաթիլդա Ուելսցին էր. նա ազատազրկության մեջ մնացել է երեք ամիս 1772 թվականի հունվարի 17-ից մինչև ապրիլի 30-ը:

1785-ից մինչև 1924 թվականը Կրոնբորգն ամբորղջությամբ գտնվում էր դանիական զինվորականների կառավարման ներքո: Վերջին զինվորը ամրոցը լքել է միայն 1991 թվականին, երբ կազմացրվում է էլսինորյան կայազորը, որը գոյություն ուներ 1425 թվականից:

Կրոնբորգ ամրոցի երկու արքայազներ

Կրոնբորգ ամրոցը հայտնի է «Էլսինոր» անվամբ, որպես Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի գործողության տեղ: Առաջին անգամ հենց ամրոցում պիեսը բեմադրվել է 1816 թվականին դրամատուրգի մահվան 200-ամյակին, իսկ բեմադրության դերեը կատարում էին կայազորի զինվորները: Այդ ժամանակվանից ամրոցում կանոնավոր կատարվում է ամենահայտնի դանիացի արքայազնի մասին պիեսը:

Մյուս լեգենդար դանիացի արքայազնը՝ Հոլգեր Դանիացին, ըստ ավանդության քնած Կրոնբերգ ամրոցի նկուղների խորքերում ինչ-որ տեղ և երբ Դանիային վտանգ սպառնա, պատրաստ է ցանկացած պահի արթնանալ, որպեսզի պաշտպանի հայրենի հողը թշնամուց:

Կրոնբորգն այսօր

Ներկայումս Կրոնբորգ ամրոցը հանդիսանում է Դանիայի տուրիստական խոշոր կենտրոն: Ամեն տարի այն այցելում են մոտ 200 հազար մարդ[2]: Զբոսաշրջիկների համար բաց են ամրոցի ամրությւոնները, բազմաթիվ սենյակներ և դահլիճներ, թագավորական ննջարանները, ստորգետնյա բանտախցերը, մատուռը: 2010 թվականին այցելությունների համար բացվեց նաև Վառոդի տունը[3]:

1915 թվականին ամրոցում տեղակայվում է դանիական նավատորմի Վերածննդից մինչ մեր օրերը պատմությունը ներկայացնող Դանիական ծովային թանգարանը:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ