«Հակոբ Ջուղայեցի (մանրանկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
| ակտիվ շրջան = [[16-րդ դար]]ի կեսի [[17-րդ դար]]ի սկիզբ
}}
 
'''Հակոբ Ջուղայեցի''', [[16-րդ դար]]ի կեսի [[17-րդ դար]]ի սկզբի մանրանկարիչ։ Ծնվել է [[Ջուղա]]յում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, [[Վանա լիճ|Վանա լճի]] Լիմ կղզու վանքում։ [[1605]]-ին [[Ջուղա]]յի բնակիչների հետ բռնագաղթվել է [[Սպահան]]։ [[1595]]-[[1610]]-ին պատկերազարդած նրա ութ ձեռագրերից չորսը գտնվում են [[Երևան]]ի [[Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան|Մատենադարան]]ում։ [[Վասպուրական]]ի մանրանկարչության դպրոցի ավանդույթները Հակոբ Ջուղայեցու արվեստում ձեռք են բերել նոր որակ։ Նկարչի ոճի էվոլյուցիան անցել է մի քանի փուլով և զարգացել կոմպոզիցիայի կառուցման, ամբողջականության, ռիթմի առավել լարվածության, գունահագեցվածության և ուրվագծերի շոշափելիության ուղղությամբ։ Հակոբ Ջուղայեցու արվեստը առանձնանում է ուրախ, տոնական տրամադրությամբ, կանոնների հանդեպ առավել ազատ վերաբերմունքով, մոնումենտալությամբ, դեկորատիվությամբ, էքսպրեսիայով, կոմպոզիցիոն տարրերի հարստությամբ, վառ, մաքուր գույներով, զարդաձևերի առատությամբ։ Հակոբ Ջուղայեցին գրամանրանկարչության հայ վերջին ականավոր ներկայացուցիչն է։
 
{{Հայկական մանրանկարչություն}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՀՀ}}
 
103 237

edits