«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 71.
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև [[Վրաստան|վրաց]] աղբյուրներում. ''«Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»''<ref>Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163</ref>։
 
Խաղխաղի մոտ [[450]] թվականին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև [[Խաղխաղի ճակատամարտ|ճակատամարտ]]։ <ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66</ref><ref>Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57</ref>։ [[450]] թվականի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ։ Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից։
 
Հայկական մի զորամասով [[Վարդան Մամիկոնյան]]ն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով։ Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին։ Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում։ Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը։ Վարդան Մամիկոնյանի զորաբանակը [[Գուգարք]]ով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում։ Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա [[Արշավիր Կամսարական]]ին, ձախը՝ Խորեն Խորխոռունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը։ Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց [[Լոպնաս]] գետի մայրիները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յանըղլի» էջից